Վերջին տարիներին հայերի ապաստան ստանալու դիմումների քանակն աճել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը: – Պարոն դեսպան, հայտնի է, որ ՀՀ քաղաքացիների շրջանում Գերմանիան հետաքրքրություն վայելող երկիր է: Խնդրում եմ նշեք, թե վերջին 5 տարիներին ՀՀ քանի՞ քաղաքացի է մեկնել Գերմանիա, ի՞նչ այցով, եւ մեկնողներից քանի՞սն է վերադարձել: – Իրականում ԵՄ երկրների շարքում հայերի համար հիմնական այցելության երկիր համարվում է Գերմանիան։ 2012-2016 թվականների ընթացքում դեսպանությունը գրեթե 75 հազար վիզայի դիմումներ է ստացել, հիմնականում այցելության, գործնական եւ զբոսաշրջության նպատակներով։ Միայն 2016 թվականին 16 հազար 600 վիզա է տրամադրվել։ Շենգենյան վիզաների համար ներկայացվող դիմումների մոտ 50 տոկոսը դեսպանությունն ստանում է Բենելուքսի երկրներ, Շվեդիա եւ Ավստրիա մեկնող քաղաքացիներից։ Վերադարձողների վերաբերյալ դեսպանությունը վիճակագրություն չի վարում։ Խնդրահարույց է վերջին տարիներին հայերի ապաստան ստանալու համար դիմումների քանակի աճի միտումը։ Պարզ ասած՝ ապաստան հայցելու դիմումների հիման վրա Գերմանիայում երկարատեւ մնալու հեռանկար գործնականում չկա։ Եթե անձի ապաստան հայցելու դիմումը մերժվում է, եւ նա վերադարձվում է Հայաստան, ապա տվյալ անձը տարիներ շարունակ այլեւս չի կարող օրինական ճանապարհով ԵՄ երկրներ այցելել։ Այսպիսով, չարժե ներկայացնել Գերմանիայում ապաստան հայցելու դիմում, քանզի այն չի կարող հաջողություն ունենալ։ Մենք դեսպանությունում ուզում ենք հնարավորինս հեշտացնել վիզայի համար դիմողների գործը։ Օրինակ՝ մեզ հաջողվել է էականորեն ավելացնել այն վիզաների քանակը, որոնք տրվում են մի քանի տարով։ Եթե այդ թիվը երկու տարի առաջ, երբ ես նոր էի ստանձնում դեսպանի իմ պաշտոնը, մոտ 17 տոկոս էր կազմում, ապա այն հիմա արդեն 25 տոկոսի է հասել։ – Փաստ է, որ Ձեր երկիր ՀՀ քաղաքացիները մեկնում են ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլ նպատակներով՝ եւս: Հատկապես վերջին մի քանի տարիներին ինչպես շարքային քաղաքացիները, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ Գերմանիա են մեկնում նաեւ բուժման նպատակով: Այդ նպատակով քանի՞ ՀՀ քաղաքացի է Գերմանիա մեկնել վերջին 5 տարիներին եւ հատկապես ո՞ր հիվանդությունները բուժելու: – 2012-2016 թվականների ընթացքում շուրջ 3 հազար 800 Շենգենյան վիզա է տրամադրվել բուժման նպատակով մեկնող անձանց։ Հիվանդությունների տեսակի եւ բուժման վերաբերյալ դեսպանությունը վիճակագրություն չի վարում»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am