Այդ քայլից հետո մեզ տրորելու-անցնելու են...

Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ հայ-թուրքական հարաբերութունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, այսօր Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ այդ հարաբերություններն առանց նախապայմանների էլ կընթանան։

Հարցին, թե հանուն հայ-թուրքական հարաբերությունների Երևանը կհանի՞ «Նեմեսիսի» հուշարձանը, Գրիգորյանը պատասխանել է․ - «Այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում։ Քաղաքական որոշում չի եղել»։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Lider Haber TV-ի եթերում երեկ ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու և հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու համար Թուրքիան որոշ ժեստեր է արել, սակայն Հայաստանը հերթական անգամ ցուցադրել է, որ այդ գործընթացում անկեղծ չէ՝ տեղադրելով «Նեմեսիսի» հուշարձանը։

«Նրանց [հայկական կողմին] ասել ենք` եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։ «Ազատության» հարցին, թե սա չի համարո՞ւմ Անկարայի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտություն, Գրիգորյանը պատասխանեց․ - «Բնականաբար, դա Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկը իրավունք չունի այդ հարցերում խառնվելու»։

Հիշեցնենք, որ Երևանի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Պաշտոնական Անկարան և Բաքուն անմիջապես դատապարտեցին Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։
Երեկ արդեն որերորդ անգամ անդրադարձավ արձանի տեղադրմանը...

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Lider Haber TV-ի եթերում ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու և հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու համար Թուրքիան որոշ ժեստեր է արել, սակայն Հայաստանը հերթական անգամ ցուցադրել է, որ այդ գործընթացում անկեղծ չէ՝ տեղադրելով «Նեմեսիսի» հուշարձանը։ Նշելով, որ այդ հուշարձանի տեղադրումը Թուրքիայի համար անընդունելի է, Չավուշօղլուն հիմնավոր չի համարել հայկական կողմի պարզաբանումները, թե այն տեղադրվել է քաղաքային իշխանությունների կողմից։ «Մենք անհրաժեշտ մեսիջներ ենք ուղարկել՝ և՛ մեր հատուկ ներկայացուցչի միջոցով, և՛ այլ խողովակներով։ Մեր կայացրած որոշումից հետքայլ անելու խոսք չկա։ Մենք դիտարկում ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը, աշխատում ենք դրանց վրա, և կներկայացնենք նաև նախագահին», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Թուրքիայի համապետական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին Չավուշօղլուն առիթը բաց չի թողնում դատապարտելու Երևանում «Նեմեսիս» գործողության անդամներին նվիրված հուշարձանի տեղադրումը ու Թուրքիայի կոշտ դիրքորոշումը արտահայտելու համար։

Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այս հարցում զիջումը կործանարար է լինելու Հայաստան պետության համար: «Նեմեսիս»-ի հուշակոթողի հետ կապված որևէ զիջումից հետո հաջորդ թիրախները դառնալու են Նժդեհի արձանը, ինչու չէ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

Անկարան վերջին օրերի իր նյարդային հայտարարություններով ստուգում է, թե Հայաստանը որպես ինքնուրույն, ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ անշեղորեն բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը:

Թուրքական պահանջներին ի պատասխան հնարավոր զիջմանը հետեւելու է Հայաստանը` որպես պետություն տրորել-անցնելու քայլը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3216 անգամ
Լրահոս
TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք Շովիի ողբերգությունից անցել է 3 տարի Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Արտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել է «Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am