«FLYONE ARMENIA»-ի ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը և Դուբայ թռել արդեն որպես «Mongolian airways». «Հետք»

Hetq.am-ը գրում է. «Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 13:10-ին, բայց Դուբայ հասել է երեկոյան ժամը 19:46-ին:

Կարենի կինը՝ Շուշաննա Սայադյանը, մինչ երեկո չի կարողացել խոսել ամուսնու հետ։ Կեսօրին՝ 14:30-ին, ամուսնու հեռախոսահամարից մի քանի զանգ է ստացել, բայց խոսել չի հաջողվել, կինն ավելի է անհանգստացել, այդ ընթացքում զուգահեռաբար փորձել է կապ հաստատել նաև ավիաընկերության հետ, բայց՝ անօգուտ։


Երեկոյան ժամը 20։00-ից հետո, երբ Կարեն Գասպարյանը հասել է հյուրանոց, պատմել է կնոջը, որ դեռ չհասած Դուբայի օդային սահման՝ ինքնաթիռը հետադարձ է արել ու վայրէջք կատարել Իրանում՝ «Շիրազ» օդանավակայանում։

«Իրենք 6 ժամ սպասել են ինքնաթիռում, քանի որ չեն թողել Դուբայ մտնել, հետո ես մտա օնլայն նայեցի ու տեսա, որ այն ինքնաթիռը, որը մեկնել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության անունից, նույն ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը և թռել արդեն որպես «Mongolian airways», այդպես նրանց մուտքը Դուբայ չի արգելվել»,- պատմում է Շուշաննան։

Կարենը կնոջն ասել է, որ ինքնաթիռում նրանց անվճար սնունդ չեն տվել, վաճառել են ինքնաթիռում եղած սնունդը՝ չնայած որ ավիաընկերության պատճառով է եղել չնախատեսված վայրէջքը Իրանում, իսկ ուղևորներին ինքնաթիռից դուրս գալ չեն թույլատրել, Կարենն էլ կնոջ հետ խոսել չի կարողացել, մինչդեռ ավիաընկերության հրապարակման մեջ նշվում է, որ կանգառի ժամանակ «FLYONE ARMENIA» ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։

Ըստ Կարենի՝ նրանք 3 ժամ սպասել են, մինչև Հայաստանից գումար փոխանցեն, որ ինքնաթիռը կարողանան լիցքավորել։

Թռիչքից առաջ ավիաընկերությունը (այս դեպքում` «FLYONE ARMENIA»-ն) դրա թույլտվության համար դիմում է իր երկրի ավիացիոն իշխանություններին, իսկ դրանից հետո նաև այն երկրներին, որոնց երկինք մտնելու է օդանավը թռիչքի ընթացքում։ Այսինքն, կարգի համաձայն, թռիչքից առաջ ավիաընկերությունը նախապես պետք է ունենա այն երկրների համաձայնությունը, որոնց օդային տարածք մտնելու է։

«Հետքը» դիմել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանին, վերջինս պատասխանել է գրավոր, ապա գրավոր նամակը ստանալուց հետո, նույն պատասխանը՝ որպես ավիաընկերության կողմից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն, տարածվել է մամուլում։

Ավիաընկերության մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև։

Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի՝ Շիրազում վայրէջք կատարելու վերաբերյալ տեղեկությունը։

FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան-Դուբայ-Երևան չվերթը։ Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում, մինչև խնդրի պարզաբանումը։

Կանգառի ժամանակ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։

Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները պահանջել են փոքր-ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»։

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am