«Զանգեզուրի միջանցքին» այլընտրանքային առաջարկ Քըլըչդարօղլուից

Առաջիկայում նախատեսվող Թուրքիայի խորհրդարանային և նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 6-ի երեկոյան մի քարտեզ է հրապարակել, որով առաջարկել է շրջանցել «Զանգեզուրի միջանցքը» և թյուրքական աշխարհը միավորելու համար այլընտրաքային ուղի ընտրել։ Այդ քարտեզում Ադրբեջանն ընդհանրապես տեղ չի գտել։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Քըլըչդարօղլուն քարտեզը ներկայացնելիս շեշտել է, որ այն «իր կյանքի ամենամեծ նախագիծն է», և այն կոչել «Թյուրքական ճանապարհի պրոյեկտ»։ Քըլըչդարօղլուի այս առաջարկը վրդովմունք է հարուցել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների և այլ քաղաքական գործիչների շրջանում։
Մասնավորապես, Ադրբեջանի պատգամավոր և «Արևմտյան Ադրբեջանի հավաքականության» փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն, անդրադառնալով Քըլըչդարօղլուի առաջարկին, շեշտել է․ «Իրանի վրայից դեպի Չինաստան դուրս եկող ուղին ոչ թե կմիավորի թյուրքական աշխարհը, այլ՝ հակառակը՝ կմասնատի։ Քանզի մեզ՝ թյուրքերիս, միավորող միակ ճանապարհը այն գիծն է, որն անցնելով Զանգեզուրի միջով՝ ձգվելու է մինչև եղբայրական հանրապետություններ։ Նրա այդ նախագծից կշահեն Ռուսաստանը, Իրանը և ամենաշատը՝ Հայաստանը, իսկ թյուրքերը՝ կկորցնեն։ Քըլըչդարօղլուի քարտեզը թյուրքերին ոչ թե միավորելու, այլ մասնատելու դրսևորում է։ Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդը Ադրբեջանին պատժելիս խոշոր շահում է ապահովում հայերի համար»։

Ադրբեջանցի պատգամավորը նաև հիշեցրել է, որ Հանրապետաժողովրդական (CHP) կուսակցությունը վերջերս մերձեցել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հետ, ու հավելել, որ մտահոգություն կա՝ եթե Քըլըչդարօղլուն Թուրքիայում իշխանության գա, նորից քննարկման առարկա կդարձնի Ղարաբաղի հարցը և «Շուշիի հռչակագիրը»։

 

Մեկ այլ ադրբեջանցի՝ քաղաքագետ Էլչին Միրզաբեյօղլուն, անդրադառնալով Քըլըչդարօղլուի քարտեզին, ընդգծել է․ «Քըլըչդարօղլուն այդ քարտեզով բազմաթիվ տեղեր ուղերձ հղեց։ Քանզի նա ևս գիտակցում է, որ Զանգեզուրը միայն ցամաքային և երկաթուղային ճանապարհ չէ, այն նաև էներգետիկ ուղի է։ Թյուրքական աշխարհը միավորող միջանցքը Զանգեզուրի ճանապարհն է։ Պարոն Քեմալի հայտարարությունները միայն արտահայտում են հայկական թեզերը։ Նա շատ լավ գիտի, որ պարսկական աշխարհը կենտրոն դարձնելով՝ բացվելիք այդ գծից շահելու են որ թե թյուրքերը, այլ՝ Իրանը, Ռուսաստանը և հայերը։ Թյուրքական աշխարհը միմյանց Իրանի վրայով կապելը նշանակում է թե՛ ճանապարհը հազարավոր կիլոմետրերով երկարացնել և թե՛ այդ ուղու մեջ տաբեր դինամիկաներ ընդգրկել։ Եվ ամենակարևորը՝ եթե Զանգեզուրի միջանցքն սկսի գործել, դա կնշանակի, որ հայերն այլևս չեն կարողանա այդ տարածքներում իրենց անիրավացի շահույթն ունենալ։ Քըլըչդարօղլուի ներկայացրած ուղին թյուրքերի թշնամիներն են գծել։ Ժամանակին Ադրբեջանին 2 ուղղաթիռ անգամ չտված անձինք հիմա ձգտում են կտրել Ադրբեջանի կապերը թե՛ արևմտյան աշխարհի և թե՛ Թուրքիայի հետ։ Պարոն Քեմալը բացահայտ ասաց՝ «Պատժելու եմ Ադրբեջանին»։ Մենք էլ ասում ենք՝ նա թող այդ քարտեզը ծալի և իր գրպանը դնի։ Հետագայում իր թոռներին ցույց կտա։ Մենք Զանգեզուրի միջանցքը բացելով՝ Թուրքիայի հետ խանգարելու ենք նրա խաղին»։

Հիշեցնենք, որ քեմալիստական Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն համարվում է Էրդողանի հիմնական մրցակիցը։ Նա 74 տարեկան է և միացյալ ընդդիմության թեկնածուն։

https://www.haber7.com/siyaset/haber/3323255-azerbaycandan-kilicdarogluna-sert-tepki-o-harita-turk-dunyasini-boler

Թարգմանեց Մելինե Անումյանը

դիտվել է 1844 անգամ
Լրահոս
Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am