Փնթի վերաբերմունքի արդյունքում. Արամ Մանուկյանը

ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց Մարտի 1-ի հետ կապված՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը որերորդ անգամ ՀՀ-ից 2 հարցի պատասխան է ուզում՝ ի՞նչ փոխհատուցում է տրվել զոհերի իրավահաջորդներին և ի՞նչ պատիժ է տրվել մեղավորներին:Այնուհետև նշեց, որ Մարտի 1-ի բողոք-գանգատը ՄԻԵԴ-ում հասել է կոմունիկացիաների փուլ, այսինքն՝ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղարկել ՀՀ կառավարությանը, թե ի՞նչ ընթացքում է գտնվում գործը, բայց հանցագործություններից 8 տարի անց ՀՀ իշխանությունը ՄԻԵԴ-ից կրկին ժամկետ է խնդրել այդ հարցրերին պատասխանելու համար, մասնավորապես՝ դեկտեմբերին պետք է պատասխաներ, ժամկետ է խնդրել մինչև մարտ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ առաջին հարցը նախկինում հնչել էր հենց այն օրը, երբ ԱԳ նախարարն ԱԺ դահլիճում չէր և այսօր էլ նա ներկա չէ: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ վարչապետը հանձնարարել էր գրավոր պատասխանել, և պետք է որ Մանուկյանը ստացած լիներ պատասխան: «Ձեր փնթի վերաբերմունքը միջազգային կառույցների նկատմամբ նույն կերպ արձագանքվում է մեզ, այսինքն՝ իրենք ադեկվատ են պատասխանում, մասնավորապես՝ ԵԽԽՎ ոչ հայանպաստ բանաձևերը կարելի է հանգիստ կապել մեր վերաբերմունքի հետ Ստրասբուրգին, Բրյուսելին, ՄԱԿ-ին, Եվրոդատարանին և այլն: Ձեր ասած պատասխանը ես չեմ ստացել, անցած տարի 2 անգամ հնչեցրել եմ հարցը: Այն հարցերը, որ դահլիճում չի լուծվում, գնում են հրապարակ և եթե ամսի 1-ի ցույցին ինչքան վատ բառ ասեմ, որ դուք արհամարհում եք միջազգային կառույցներին, որի մեջ գտնվում ենք, ես ճիշտ կլինեմ: Իսկ եթե ճիշտ ժամանակին պատասխան տայիք, ես էստեղ սենց մեծ-մեծ չէի խոսի»,- ասաց Արամ Մանուկյանը:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am