Փաշինյանը բացահայտ ասում է, որ ամեն ինչ կտա թշնամուն, միայն իրեն ձեռք չտան

Չեխիայի հրաշակերտ մայրաքաղաք Պրահան սպառնում է դառնալ չարաբաստիկ քաղաք հայության ու Հայաստանի համար: Երևի քիչ համարելով, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին այստեղ Ալիևի ու Էրդողանի հետ «բանակցություններում» Արցախը գործնականում ու ամբողջությամբ հանձնել է թշնամուն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել էր մի հատ էլ օրերս վերադառնալ «հանցանքի վայր»՝ կրկնելու համար կապիտուլյացիոն բնույթի հայտարարություններ ու դրանք լրացնելով նոր՝ ավելի խայտառակ ձևակերպումներով:

Չնայած, գեղեցկուհի Պրահան ի՞նչ մեղք ունի, եթե «ՀՀ իշխանություն» համարվողն է չարաբաստիկ: Չէ, այստեղ չենք դիտարկի Նիկոլ Փաշինյանի (կարծում ենք՝ միտումնավոր ու կանխամտածված) տակուգլուխ հայտարարությունները՝ մեռնել-հարություն առնելու կամ Ստալինի մասին: Նա դրանք հենց այդ նպատակով էլ անում է, որ իր՝ բացահայտ անհեթեթ արտահայտությունները շրջանառվեն, իսկ ինքն այդ աղմուկի տակ իր սև ու հակահայ գործերն առաջ տանի: Ինչևէ:

Լրելով Չեխիա կատարած այցը՝ Նիկոլ Փաշինյանը նաև հարցազրույց տվեց յուրային «Ազատություն» ռադիոկայանին, ինչն առիթ էր Վաշինգտոնում տեղի ունեցած «բանակցային» մարաթոնի որոշ արդյունքներ ամփոփելու համար: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական դեմագոգիկ հարցազրույցն էր, վատ, իր խոսքը՝ ցաքուցրիվ, բովանդակությունը՝ խիստ թույլիկ: Ավելին, Նիկոլ Փաշինյանի ու նրա արտաբերածի խորապատկերում անգամ օտարասուն «Ազատություն» ռադիոկաայանի հարցերը ռազմահայրենասիրական քարոզչության տպավորություն էին թողնում, իսկ հարցազրուցավար լրագրողուհու պահվածքն էլ բազմապատիկ արժանապատիվ էր ընկալվում:

Գործնականում ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը, օրինակ, Վաշինգտոնի հնգօրյա «բանակցությունների» մասին: Չնայած շատ բան չասաց, բայց այդքանն էլ բավարար էր:

Առաջինը. պարզ դարձավ կամ ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս:

Երկրորդը. պարզ դարձավ, որ Փաշինյանը Ալիևի հետ քննարկում է այսպես ասած՝ «անկլավների» հարց, այսինքն՝ գործնականում ցանկանում է թշնամուն հանձնել ՀՀ տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր, որոնցում ԽՍՀՄ տարիներին, տարբեր ժամանակներում, «կամաց-կամաց» ադրբեջանցիներ էին եկել ու հաստատվել:

Երրորդը. պարզ դարձավ, որ երկչոտ ակնարկ է արվել՝ Ադրբեջանի կազմում Արցախի որևէ, անգամ խորհրդանշական, ատրիբուտային կարգավիճակ ունենալու հնարավորության մասին, սակայն դա մերժվել է Ադրբեջանի կողմից, ու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «հայկական» իշխանությունը այդ հարցում չի կարող ու հետևողական չի լինելու:

Չորրորդը. Փաշինյանը գործնականում խոստովանեց, որ ըստ էության՝ կործանարար, մահացու զիջումների կամ ավելի ճիշտ՝ հանձնողականության միջոցով թղթի վրա «խաղաղություն» ստանալու կամ «խաղաղության թուղթ» ստանալու դեպքում չկա բացարձակապես ոչ մի երաշխիք, ոչ մի իրական հանգամանք, որը կարող է զսպել Ադրբեջանի կամ Թուրքիայի հետագա էքսպանսիան, Սյունիքի, ապա և ամբողջ Հայաստանի զավթումը:

Փաշինյանի արտաբերածի ամբողջ «փիլիսոփայությունը» հանգում է այն բանին, որ ինքը, միանձնյա որոշումներով կամ իր խմբակի հետ, պատրաստ է ամեն ինչ տալ թշնամուն, միայն թե երաշխավորեն իր անձնական անվտանգությունը և ապահովությունը: Այլ փորացավ նա չունի:

Մնացյալը ճապաղ դատողություններ էին «նշաձողի», «ինքնորոշման իրավունքի» թեմաներով, որոնք վերջին ամիսներին նա բազմիցս ծամծմել է տարբեր առիթներով:

Ի դեպ, հատկանշական էր այն պահը, երբ «Ազատության» թղթակիցը հընթացս բռնացրեց Փաշինյանի հերթական ստախոսությունը: Մասնավորապես, հիշեցրեց նրա այն արտահայտությունը, թե իրենց (Փաշինյանն է ասել) ամենամեծ սխալն այն է, որ դեռ 2018 թվականին Արցախի հարցի վերաբերյալ հրապարակավ չեն ասել, թե ինչ վիճակ է: Ապա թղթակիցը հիշեցրեց, որ 2021 թվականին նույն Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնաց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ապահովելու, «անջատում՝ հանուն փրկության», դեօկուպացիայի կարգախոս-խոստումներով: Տրամաբանական հարց՝ եթե 2018-ին «բան պիտի ասեին», ինչո՞ւ չասացին 2021-ին և ինչո՞ւ էին նման կարգախոս-խոստումներ հռչակում, զուտ իշխանությունը պահելո՞ւ համար:

Փաշինյանը, առանց աչք ճպպացնելու, միանգամից ստեց, թե 2021-ին էլ չգիտեին, նոր են միայն գլխի ընկել, թե ինչն ինչոց է: Ինքն էլ հասկացավ, որ ծուղակն է ընկել, ու միանգամից սկսեց նիկոլաբար ձայնային վայրիվերումներ անել:

Պարզ է մի բան, Փաշինյանի իշխանությունը ոչ միայն համակողմանիորեն սպառված է, այլև սպառվում է Փաշինյանի դեմագոգիկ «կռուտիտների» պաշարը: Մնում է պարզել, թե երբ պետք է հրապարակ ելնի այն համախմբված ուժը, որը պատմության աղբանոցը կնետի այս գլխակեր ու արդեն սպառված իշխանությունը՝ դրա վարչաղետով հանդերձ:

Աղբյուր` 7or.am

դիտվել է 778 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am