ՀՐԱՏԱՊ․ Ջոկատայիններին թույլ չեն տալիս բարձրանալ դիրքեր․ աշխարհազորայիններ (video)

«Երբ մենք մեր ջոկատով մտել ենք մարտի դաշտ, այսպես կոչված․ «Յաշմա» ջոկատը միշտ դիմել է փախուստի, նապաստակի նման դեմներս վազելիս է եղել: Մեզ հրավիրել են Ջերմուկ, որպեսզի տեղի զորամասի հետ անցկացնենք ծառայություն: Մենք հայտարարել ենք, որ նրանց կաջակցենք: Ես սա մի քանի օրվա բան եմ պատմում: Ինչ-որ նոր օրենք է դուրս եկել, որ ինչ-որ առանց աշխարհազորայինի պայմանագրի ոչ ոք չի կարող դիրք բարձրանալ: Ու ինձ զանգարահել, ասել են, որ 5-րդ կորպուսի հրամանատար Բադասյանը ցանկանում է ինձ հետ ծանոթանալ: Ես էլ ասել եմ, որ խնդրիր չկա, դրանից հետո գնացել ենք Վայք»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սևքարեցի Սաքո» ռազմա-հայրենասիրական ՀԿ ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը:

Նրա խոսքով, սակայն, դրանից հետո, երբ ինքը փորձել է կապ հաստատել հրամանատար Բադասյանի հետ, նա ասել է, որ ժամանակ չունի նրա հետ հանդիպելու և ցանկություն չունի , որ նրանց զորքերը դիրքեր բարձրանան. «Ինձ ասում է՝ գնացեք, ձեր Իջևանը պահեք: Նախ ասեմ, որ մեր Իջևանն այսօր պահվում է, ու 38 տարի թուրքը չի կարողացել ոտք դնի այնտեղ: Ու ինձ համար տարբերություն չկա՝ Ջերմո՞ւկն եմ պահում, թե՞ Իջևանը: Բոլորն էլ իմ հայրենիքն է ու ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Մենք փորձել ենք կապնվել նախարարի հետ, որպեսզի այս հարցը պարզաբանենք, սակայան այնտեղից պատասխան ենք ստացել, որ անհնար է նախարարին տեսնելը: Դրա համար որոշել ենք այս միջոցով խնդիրը բարձրաձայնել»:

«Ցանկացանք մամուլի ասուլիս հրավիրել ու բացատրել ,թե՝ ինչն է պատճառը, հենց կռիվ է լինում մեռելու իրավունք ունենք, բայց էսօր պոստ պահելու իրավունք չունենք, և դրանից հետո տեսանք գերագույն հրամանատարի ելույթը, որ ԱԺ-ում հայտարարեց, թե՝ թուրքը որտեղ ուզենա կարա գա «կոլչկա» խփի , այսինքն հասկացրեց, որ մեզ բանակ պետք չի»,-ասաց նա։

«Եղնիկների» Արծիվներ ռազմա-հայրենասիրական ՀԿ նախագահ Արման Ստեփանյանն էլ ավելացրեց․

«Ես երկու պատերազմ անցած ուղի ունեմ: Շատ բաներ եմ տեսել: Բայց իմ ընկերներն արյուն չեն թափել, որ այսօր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարի, որ թշնամին որտեղ ուզենա, կարող է «կոլչկա» խփել: Դա մենք թույլ չենք տալու»։

«Սևքարեցի Սաքո» ռազմա-հայրենասիրական ՀԿ ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատարի տեղակալ Աշոտ Խաչատրյանն էլ ավելացրեց, որ 90-ականներից մասնակցել է բոլոր պատերազմներին.«Երբևիցե նման փակուղային վիճակ չենք տեսել, քանի որ էն ժամանակ Վազգեն Սարգսյան ունեինք, որը երբեք նման բան թույլ չէր տա»:

Մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 908 անգամ
Լրահոս
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն․ Արամ Վարդևանյան Այսօր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Ձերբակալվել է Բաղրամյան պողոտայում 29-ամյա անձի դանակահարnւթյան մեջ կասկածվողը Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am