«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի մի մասի վրա սկսել են նոր հարկեր ավելացնել, ինչը մասնագետների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տվել. այսպես խախտվում է այդ բարձրահարկերի սեյսմակայունությունը, առավել ևս, երբ Հյուսիսային պողոտան ինքնին խնդիրներ ուներ. «տակը դատարկ է»:
Երևանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ փորձել են համոզել, թե անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը կան, բայց փաստարկները համոզիչ չեն:
Ըստ այդմ, երկու շենքերի վրա իրականացվում են վերնահարկերի կառուցման աշխատանքներ. Հյուսիսային պողոտա 10/1 շենքն է, որի կառուցապատողն է քաղաքացի Գրիգոր Գրիգորյանը, և 11 շենքն է, որի կառուցապատողն է «Գոլդեն Փելիս» հյուրանոց ընկերությունը, որը պատկանում է նախկին ՊԵԿ Արմեն Ավետիսյանին: Իհարկե, Հյուսիսային պողոտայի ցանկացած շենքի վերջին հարկում բնակարաններն ավելի «գրավիչ են», հետևաբար ավելի թանկ: Ու հիմա հանուն փողի ամեն ինչ արվում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը