«Երեւան սիթին» եւ խաղամոլները. Սամվել Ալեքսանյանն ընդառաջեց Շինանյութի Սերոժին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի տարածում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի ավտոկայանտեղիին հարող միջանցքում տեղադրվել են «Էլ լոտո» կոչվող խաղային ապարատները: Այդ սարքավորումները, որոնք շատ նման են վճարահաշվարկային տերմինալներին, պատկանում են «Գուդվին» ընկերությանը, որը ստեղծել է գործարար Սերգեյ Մանուկյանը՝ առավել հայտի «Շինանյութի Սերգեյ» անվանումով: Նմանատիպ խաղային ապարատներ են տեղադրված Հայաստանի գազալցակայանների մեծամասնությունում: Դրանցից կարող է օգտվել ցանկացած քաղաքացի, անձնագրի առկայությունը անհրաժեշտ չէ, սակայն ապարատի էկրանին գրված է, որ դրանից կարող են օգտվել 18 տարին լրացած անձինք: Այս խաղային ապարատները եթե մինի խաղատուն չասենք, ապա կարող ենք ասել, որ խաղատան սարքավորումներից քիչ տարբերվող են: Դրանց միջոցով մարդիկ մուտքագրում են գումար սկսած 1000 դրամից եւ անդադար խաղալ, թե բախտները բերեց՝ շահում էլ կունենա կրկին գումարի տեսքով: Խաղատների եւ շահումով խաղերի դաշտը կարգավորում են «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների» մասին ՀՀ օրենքները: Դրանցից առաջինը կանոնակարգում է լոտոների կազմակերպման ոլորտը: «Գուդվին» ընկերության ապարատների կանոնակարգումը իրականացվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով, որի բացերից օգտվելով «էլ լոտո»-ի խաղային ապարատները տարածվեցին հանրապետությունով մեկ:  Օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, եւ դրա հետեւանքով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները: Լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, որը եւ լիցենզավորում է եւ վերահսկողություն իրականացնում: Քանի որ օրենքը հստակ չի սահմանում, թե որտեղ կարող են տեղակայվել այդ վիճակախաղի սարքավորումները, բնականաբար այն տնօրինողը, ըստ իր տնտեսական գործունեության շահավետության, տեղադրում է այնտեղ, որտեղ առավել նպատակահարմար է իրեն: Այսպես, օրենսդրական բացից օգտվելով, «Գուդվին» ընկերությունը մեծ թափ է հաղորդում իր այսպես կոչված «մինի խաղատներին», որի պոտենցիալ օգտվողը կարող են լինել այն անձինք, որոնք այցելում են «Երեւան սիթի» սուպերմարկետ, իսկ անչափահասների կողմից այդ վիճակախաղից օգտվելու արգելքը հասցված է 0-ի: Երեւանի Փակ շուկայի տարածքում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում 2015 թվականին էր փորձ արվել նույն սարքավորումներից տեղադրել, սակայն մամուլում դրա վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո սարքավորումները հանվեցին: Նույն տարում Արարատի մարզի Դարակերտ գյուղում էլ ինքնասպանության դեպք էր տեղի ունեցել, գյուղի գազալցակայանի աշխատակիցներից մեկը տանուլ էր տվել իր մոտ եղած գումարը նույն ապարատների միջոցով եւ հետո դիմել էր ինքնասպանության: Այս դեպքից հետո, սակայն, «էլ լոտո»-ի ապարատները շարունակվեցին մնալ գազալցակայաններում: Այսօր արդեն մեծ հերթեր են գոյանում գազալցակայանների այն հատվածներում, որտեղ տեղակայված են «Գուդվին» ընկերության խաղային ապարատները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am