Այ հիմա է իսկական ժամանակը՝ գործով ապացուցելու, որ այո՛, մենք տերն ենք մեր երկրի

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր քաղշրջապատը մտմտում են, թե ինչպես ավարտին հասցնեն Հայաստանի վերջնական կործանման հանձնառությունն ու, միաժամանակ, ապահովեն իրենց «չաղ ու բախտավոր» հետագա գոյությունը, ավելի են ընդգծվում նրանց ավերումների հանդեպ անհանդուրժողականությունն ու դժգոհությունը: Առայժմ, հարկ է նկատել՝ լուռ դժգոհությունը:

Թեպետ, նայած, թե ինչպես դիտարկես: Այդ դժգոհությունն արդեն այնքան էլ լուռ չէ: Մեկ Մալիշկայում անձրևանոց է նետվում Փաշինյանի ուղղությամբ, մեկ փողոցում որևէ մեկը նրա հասցեին դավաճան է գոռում, մեկ նրա ու կնոջ պատկերով արնաշաղախ նկարներ ու խոզի կտրած գլուխներ են նետվում կառավարության շենքի առաջ: Այնպես որ, հարցը լռություն չէ: Հարցը առկա առավել քան պատճառաբանված և շարունակաբար խմորվող դժգոհությունը և անհանդուրժողականությունը միատեղելու ու ազգակործան պատուհասից ու նրա պատուհասիկների իշխանությունից ձերբազատվելն է, գործնականում՝ Հայաստանը ներսից ազատագրելը:

Ցավոք, մեզ միայն այդ տարբերակն է արդեն մնացել, եթե իսկապես ուզում ենք ոչ միայն շարունակել ապրել մեր պետության մեջ, մեր երկրում, այլև ընդհանրապես ունենալ Հայաստան անվանումով պետություն, երկիր, որը նաև աշխարհով մեկ սփռված հայությանը հայ պահող հիմնական գործոններից է:

Դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ էր, ու մեկ անգամ չէ առիթ է եղել նշել այդ մասին, որ այսուհետ Հայաստանում չկա պարզապես «քաղաքական պայքար», «պայքար իշխանության համար» կամ նման մի բան: Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում կարող է լինել ու, անկասկած, կձևավորվի վերջիվերջո ազգային-ազատագրական, այսինքն՝ վերքաղաքական, վերկուսակցական պայքար:

Այդպիսին է օրվա կենսական ու բնական հրամայականը: Այլևս ակնհայտ է, որ Արցախը գործնականում թշնամու երախը նետած ու թուրքական «ողորմածությանը» հանձնած փաշինյանական ռեժիմը ձեռնամուխ է եղել Հայաստանի՝ որպես պատականության, ոչնչացմանը, Հայաստանի թրքացմանը, հայության բնաջնջմանը կամ առնվազն ազգային այլասերմանը:

Ելքը մեկն է՝ իշխանությունից հեռացնել Փաշինյանին, հեռացնել ապիկար, աղետաբեր ու գլխակեր խմբավորմանը:

Ո՞րն է դա իրականացնելու ամենից արագ և հավանական տարբերակը: Հավատացեք, որ դա այլևս անհնար է սովորական քաղաքական գործիքակազմով: Այդ գործիքները չեն գործում:

Տիրապետող ակնկալիքը միասնական, միավորող, համաժողովրդական շարժումն է: Եթե կուզեք՝ համաժողովրդական խաղաղ ապստամբությունը: Այլևս ուրիշ տարբերակ չկա: Ուրիշ տարբերակը, կներեք, վերանալն է:

Նոր համաժողովրդական շարժումը ուղղակի կենսական անհրաժեշտություն է և առկա օրհասից, հոգեվարքից ելնելու նշմարելի միակ արդյունավետ տարբերակը:

Դա նշանակում է, որ պետք է մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը, այլազան քաղաքական կողմնորոշումները, աթեիստ կամ հավատացյալ լինելը, մասնագիտական կամ սոցիալական պատկանելությունը: Ամեն ինչ պետք է դնել մի կողմ ու իսկապես բոլորով ելնել ոտքի: Դա պարզ է այնքան, որքան բացահայտ է, որ Հայաստանի կործանման դեպքում նշվածներից և ոչ մի հանգամանք այլևս կարևոր չի լինելու: Եվ իրոք, եթե Հայաստանը կործանվի, դեպի ուր, արդեն խելահեղ տեմպով մեր երկիրը հրում են Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավոր քաղշրջապատը, անկարևոր է լինելու, թե մեզանից ով որ կուսակցության անդամ էր կամ անկուսակցական։ Անկարևոր է լինելու, թե մեզանից ով էր տառաճանաչ կամ համալսարանավարտ, անկարևոր է լինելու, թե մեզանից ով էր վարձով ապրում, իսկ ով 2 հեկտար հողատարածք ուներ, ով էր գյուղացի և ով՝ քաղաքաբնակ, ով էր բեռնակիր, իսկ ով՝ ծրագրավորող: Ա՛ն-կա՛-րե՛-վո՛ր են լինելու այդ ամենը:

Համաժողովրդական նոր շարժումը պետք է միավորի դաշտում եղած բոլոր ազգային և Փաշինյանի գրպանը չմտած քաղաքական ուժերին ու հասարակական շրջանակներին, նկատելի անհատ գործիչներին, բոլորի՛ս: Այդ շարժումը կարող է և պետք է լինի վերկուսակցական և իր ազատագրական էությանը համահունչ՝ վերքաղաքական:

Սա նշանակում է, որ իր հուժկու ու հայրական խոսքը պետք է ասի նաև ազգի պահպանման առանցքային հենասյուներից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցին:

Շատերը հարցնում են, թե ո՞վ է առաջնորդելու: Մի՛ մտահոգվեք դրա մասին, հրապարակում, երբ կմիավորվենք տասնյակ ու տասնյակ հազարներով, հարյուր հազարներով, առաջնորդները հենց մեր շարքերից ի հայտ կգան, իսկ ըստ էության, մեզ բոլորիս այս գործում կարող է առաջնորդել միայն՝ Մայր Հայաստանը, հայարմատ Արցախը և հարատևելու, մեզ իրենց հետ ապրեցնելու բազմահազարամյա մղումը:

Այ հիմա է իսկական ժամանակը՝ գործով ապացուցելու, որ այո՛, մենք տերն ենք մեր երկրի, այլ ոչ թե մեր հողուջուրը, մեզ էլ հետը՝ անտերության ենք ուզում մատնել:

Տիգրան Արտաշեսյան

7or.am

դիտվել է 671 անգամ
Լրահոս
«Մի ադրբեջանցի զինվոր «չմո» սարքեց․․․ Նիկոլի իշխանությունը հենց հիմա թելից է կախված»․ Սուրենյանց (video) Արտակարգ․ ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Լեզվակռիվ՝ ոստիկանի ու Ամուլսարի հարցով ցուցարարի միջև (video) «Էդ ովա՞՞, ասումա՝ ուրիշ տոնով խոսա»․ լարված իրավիճակ (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ասել են՝ օրերդ հաշված են․ «Համբալիչի» նոր խայտառակ որոշումը»․ Գառնիկ Դանիելյան (video) Մեծ թվով ոստիկաններ են բերել․․․ թույլ չեն տալիս՝ մեր երիտասարդները բարձրանան․ բնապահպաններ (video) «Սևանը, Ջերմուկը կորցնելու եք․․․ հասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է»․ թեժ իրավիճակ (video) Փաշինյանի բացահայտումը․ Նիկոլը 2031 թվականին ժողովրդի առաջ մի թուղթ է դնելու ու… Սուրեն Սուրենյանց (video) Դուք չե՛ք հասկանու՞մ․․․ Սևանը սարսափելի վիճակում է հայտնվելու․․․ բողոքի ակցիա (video) Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր արտառոց բան է տեղի ունեցել․․․ իրավիճակը սրվում է (video) Մենք վտանգ չենք ներկայացնում, պետք է ցուցանակներով անցկացնենք մեր ակցիան․ քննարկում ոստիկանների հետ (video) COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am