Ոստիկանությունը ներկայացրել է Պռոշյանի վրա՝ նախագահի տան հատվածում, տեսանյութ, որտեղ տեխզննման կտրոն է պահանջել ասմունքող Լիանա Զուրաբյանից: (https://www.youtube.com/watch?time_continue=402&v=OjgJSXpbCrU) Լիանա Զուրաբյանի կարծիքն եմ ուզում իմանալ տեսանյութի մասին։ Լիանան չէր նայել ոստիկանության տեսանյութը՝ «կուղարկե՞ք լինքը»: Մենք երեկ անդրադարձել էինք դրան` «Ինչու՞ էին կանգնեցրել Լիանային ու իր փոքրիկին՝ նախագահի տան հատվածում» վերտառությամբ հոդվածով» (http://hraparak.am/?p=155108&l=am%2F+inchu+ein+kangnecrel+lianayinvo%D6%82+ir+poqrikin%D5%9D+naxagahi+tan+hatvacum): Լիանան ասում էր, որ իր մի տարեկան փոքրիկը անընդհատ լացում, անհանգստանում էր։ Ժամից ավել խնդրում էր, որ իրեն տուն թողնեն՝ երեխայի հետ է, չէին ընդառաջում։ Ոստիկանության տեսանյութում այդ հատվածը չկար։ Կարելի էր կարծել, որ փոքրիկ երեխա չի եղել, եթե մի տեղ նրա նվնվոցը չլսվեր։ Ինչպե՞ս է տեսանյութն ընդունել Լիանան։ Իմ զանգին պատասխանում է՝ ես չեմ նայել՝ «կուղարկե՞ք լինքը»։ Հետո տեսանյութը նայելուց հետո զանգում է՝ ինչ որ բան ճի՞շտ չեմ ներկայացրել։ Ամեն ինչ ճիշտ եմ ասել։ Սկզբում ես շատ հանդարտ էի խոսում, հետո երբ չէին ընդառաջում ինձ, որ երեխային տուն տանեմ, սկսեցի ափերից դուրս գալ։ Ինչ վերաբերվում է, որ ես անընդհատ իրար ետևից ասում եմ՝ ասմունքող Լիանա Զուրաբյան, այդպես լինել չէր կարող։ Ներկայացել եմ, չներկայանա՞մ․․․ Մոնտաժը չե՞ք զգում։ Ինչևէ, իմ ամբողջ զայրույթը կապված է եղել փոքրիկիս հետ, ով անընդհատ լացում էր, դա չկա․․․ Ու նաև էլի բաներ։ Լիանա Զուրաբյանը շատ հուզված էր։ Այլ կայքերից նրա մոտ հարցազրույցի էին եկել, մինչդեռ ինքը հեռախոսով խոսում էր ինձ հետ․․․
Հասմիկ Բաբաջանյան
Գրում է Հրապարակը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը