Ո՞վ է թեժացնում իրավիճակը Մյանմայի շուրջ կեղծ լուսանկարներով

Վերջին շրջանում համաշխարհային ԶԼՄ-ները սահմռկեցուցիչ տեղեկություններ են հաղորդում Մյանմայից, որտեղ, ըստ տեղեկությունների, Ռաքհայնի նահանգում տեղի է ունենում ռոհինջա մահմեդական ժողովրդի ոչնչացումը բուդդիստների կողմից։ Այս տեղեկությունների տարածման հետ մեկտեղ համաշխարհային ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածվեցին ռոհինջաների «ոչնչացման» սարսափելի լուսանկարներ։ Այս ամենի հետևանքով բավական ակտիվացել են նաև որոշ մահմեդական երկրներ, որոնք պահանջում են համաշխարհային հանրությունից փրկել ռոհինջաներին ցեղասպանությունից։ Երեկ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում երկրամասի ղեկավար Ռամզան Քադիրովի հովանավորությամբ տեղի է ունեցել 1 միլիոնանոց հանրահավաք, որի մասնակիցները պահանջել են համաշխարհային հանրությունից փրկել ռոհինջաներին, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքն իր twitter-յան էջում գրառում է արել ռոհինջաների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ և տեղադրել է 4 լուսանկար՝ որպես ապացույց ռոհինջաների «ցեղասպանության» (լուսանակար)։ Սակայն որոշ ժամանակ անց Թուրքիայի փոխվարչապետը դրանք հեռացրել է։ Բրիտանական BBC-ն հետաքննություն է անցկացրել և պարզել, որ այդ բոլոր լուսանկարները իրական են, սակայն ոչ մեկը կապ չունի Մյանմայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այսինքն, ինչպես ասում են, ֆեյք լուսանկարներ են։ Առաջին լուսանկարը, որտեղ պատկերված են ջրում գտնվող մի քանի դիակներ, իրականում արված են նույն Մյանմայում, սակայն 2008 թ․-ին։ Դրանք «Նարգիզ» փոթորկի զոհերի մարմիններն են։ Երկրորդ լուսանկարը, որտեղ պատկերված է ծառին կապված երեխան, իրականում արվել է 2003 թ․-ին Ինդոնեզիայի Աչեհ նահանգում և դրա հեղինակն է Reuters-ի ֆոտոլրագրողը։ Երրորդ նկարը, որտեղ իբրև թե կրկին պատկերված են ռոհինջայի «ցեղասպանության» զոհերը, որտեղ մի մանուկ լաց է լինում սպանված մոր դիակի վրա, իրականում արվել է Ռուանդայում։ Նկարի հեղինակը՝ Ալբերտ Ֆասելին, այդ լուսանկարի համար ժամանակին ստացել է World Press մրցանակը։ Չորրորդ լուսանկարը բավական նոր է։ Այդտեղ պատկերված են վերջերս Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերը։ Ի դեպ, համացանցում մեծ տարածում գտած լուսանկարը, որտեղ բուդդիստ հոգևորականները պատկերված են բազմաթիվ դիակների կողքին, ևս չի վերաբերում ռոհինջաներին։ Այդ լուսանկարն արվել է Չինաստանում, իսկ պատկերվածները երկրաշարժի զոհեր են։ Հավելեմ, որ սա ընդամենը մի քանի լուսանկարների իրական պատմությունն է։ Այս մասշտաբի կեղծիքները, որոնք տարածվում են համաշխարհային ԶԼՄ-ների կողմից, պատահական չեն լինում։20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմների նախօրեին համաշխարհային ԶԼՄ-ները այսպիսի լուսանկարներ են տարածում՝ համաշխարհային հանրություն կոչվածին նախապատրաստելով «չարի դեմ» պայքարին։ Դեպի Բոսնիա ինտերվենցիայից առաջ համաշխարհային հանրությանը կեղծ լուսանկարների միջոցով համոզում էին, որ սերբերը ցեղասպանություն են գործում բոսնիացի մահմեդականների նկատմամբ։ Փշալարերից այն կողմ կանգնած մի տղամարդու արված լուսանկարը մի քանի օրում դարձավ հիթ։ Համաշխարհային ԶԼՄ-ներն այդ տղամարդուն ներկայացնում էին որպես սերբական համակենտրոնացման ճամբարի զոհի, այնինչ տղամարդն ընդամենը հենվել է այդ փշալարերին, երբ նրան լուսանկարել էին։ Հետագայում նույնպիսի լուսանկարներով համեմվեց «Արաբական գարունը»։ Բազմաթիվ ապացույցներ կան, թե ինչպես են սիրիական հակամարտության Ասադին ընդդիմադիր ուժերն իրենց հովանավորների միջոցով Հորդանանում և Եգիպտոսում կեղծ ֆիլմեր և լուսանկարներ «արտադրում»՝ Ասադին ներկայացնելով որպես հրեշի։ Այդ արտադրանքը մեծ ուրախությամբ տարածվում է արևմտյան մամուլի կողմից, քանի որ կա դրա պատվերը։ Ֆեյք լուսանկարները և ֆիլմերն ակտիվ օգտագործվում են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը միմյանց դեմ բավական ակտիվ կիրառում են տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ այդ մասը։ Մյանմայում իրավիճակի սրումը և մահմեդական ռոհինջաների՝ նորաստեղծ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» ահաբեկչական կազմակերպության ակտիվացումը տեղի ունեցավ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ։ Որքան կռահում եմ, որոշ ուժեր նոր թեժ օջախ են պատրաստում, որը բավական մոտ է Հնդկաստանին և Չինաստանին։ Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am