«Իսկ ո՞վ է ասում, որ վաճառվում են, ո՞վ է ասում, որ համատարած վաճառվում է: Ոչ մի բան չի կատարվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` պատգամավոր Արգամ Աբրահամյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե Հովիկ Աբրահամյանը վաճառում է իր բիզնեսները:
Անդրադառնալով տրիկոտաժի գործարանի վաճառքին՝ Արգամ Աբրահամյանը նշեց, որ նորմալ պրոցես է, երբ բիզնեսից շահույթ չստանալու պատճառով որոշում են այն վաճառել։
«Տրիկոտաժի գործարանի հետ կապված ասեմ, որ մենք վաղուց կապ չունենք այդ գործարանի հետ։ Միայն գազալցակայանն է վաճառվել, որը հորեղբորինս է։ Կարծում եմ՝ դա նորմալ պրոցես է, երբ մարդը համարում է, որ շահույթը լավ չէ ու վաճառում է։ Դրա մեջ ոչ զարմանալու բան կա, ոչ էլ բարձրաձայնելու», - տեղեկացրեց Աբրահամյանը:
Այնուհետև՝ հերքեց «Արտֆուդի» 50% բաժնեմասի վաճառքի մասին լուրը՝ աելով. «Նման բան չկա: «Արտաշատ Վինկոնը» շատ նորմալ աշխատում է, նաև «Պլազան» է աշխատում»:
Հիշեցնենք, որ Armtimes.com-ի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանի գործերը սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի զգուշացումը Աբրահամյանին է փոխանցել պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը, առավել հայտնի «Կրակեմ Հրաչ» անունով:
Վերջինս Աբրահամյանին հասկացրել է, որ քաղաքական հավակնություններ այլևս պետք է չունենա, համենայնդեպս այքնքան ժամանակ, քանի դեռ դրանց կարիքը Սարգսյանը չի ունենա: Դրանից առաջ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցով էր զգուշացում փոխանցվել Աբրահամյաին (վերջիններս խնամիներ են), որը, կարծես թե, այնքան էլ արդյունավետ չէր եղել: Ահա այդ զգուշացումներից հետո էլ սկսվեց Աբրահամյանի բիզնեսի մասսայական վաճառքը:
Ըստ տեղեկությունների` Աբրահամյանները վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները, Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան:
Հովիկ Աբրահամյանն օրերս իր հարցազրույցում բիզնեսների վաճառքի փաստը մեկնաբանել էր, թե իբր օպտիմալացում է կատարում:
«Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում։ Դա նախ վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, և երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչև վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը