SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 31-ին՝ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքում գտնվող մի քանի գրասենյակներից կատարված գողության փաստով:
Օգոստոսի 30-ին, ժամը 17:30-ից մինչև հաջորդ օրը՝ 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, կամ անձինք նշված հասցեում գտնվող «Դիլլոն Գրուպ», «Պլյուս-Մինուս» ՍՊԸ-ների, «Տեղեկատվական զարգացման կենտրոն», հասարակական կազմակերպության մուտքի դռները կոտրելու միջոցով ինչպես նաև Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Դիլբաղ Սինղ Դհիլլոնին պատկանող աշխատասենյակի հատուկ պահպանվող պահարանից հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ «Պլյուս-Մինուս» ՍՊԸ-ի և «Տեղեկատվական զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակներում ոչինչ չգտնելով՝ գողը, կամ գողերը հեռացել են՝ պատճառելով 1 մլն 860 հազար դրամի վնաս:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը