Արմավիրի մարզպետի բեսպրեդելը շարունակվում է, հերթական անգամ տապալվել է տնօրենի ընտրության մրցույթը

Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը հերթական անգամ տապալվել է: Պատճառն այն է, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այս դպրոցում ունի սեփական թեկնածու, իսկ գյուղն ու դպրոցը տնօրենի պաշտոնում ուզում են տեսնել իրենց նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին: Նախորդ մրցույթը, որը նշանակված էր օգոստոսի 28-ին, կրկին չէր կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Կառավարման խորհրդի անդամներից 5-ը չէին ներկայացել։ Այս անգամ էլ պատմությունը կրկնվել է, ավելին, դպրոցի կառավարման խորհուրդը պատշաճ ծանուցումներ չի ուղարկել մանկավարժական խորհրդի ներկայացուցիչներին․«Մարզպետարանից երեք հոգի էին եկել,այդ թվում նաեւ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենը՝ իբրեւ ԿԳ նախարարության ներկայացուցիչ։ Մի հինգ հոգով նստած իրար հետ խոսում էին եւ իբր սպասում մյուսներին, որ քվորում ապահովեն։ Հետո ասացին, թե մի տասնհինգ րոպե կսպասենք, կգնան։ Ես հարցրեցի՝ այսինքն նորից քվորում չի ապահովվո՞ւմ, տիկին Դոլինյանը, որը որպես նախարարության ներկայացուցիչ էր ներկայացել, պատասխանեց, թե այսօր օրակարգում երկու հարց է՝ խորհրդի նախագահի եւ տնօրենի ընտրություններ։ Ես հիշեցրեցի, որ դպրոցի տնօրենի ընտրության ընթացքում ոչ նախագահ ընտրելու եւ ոչ էլ անդամների փոփոխության իրավունք չկա»։ Ըստ օրենքի՝ յոթից մեկին եւ այն էլ մրցույթից երեք օր առաջ պետք է պայմանական նախագահ ընտրել, որպեսզի մրցույթին չխանգարի։ Պատասխանեց, թե մրցույթը չի կայանում, հետեւաբար կարելի է նախագահ ընտրել»։ Սրապիոնյանի տեղեկացմամբ, մինչդեռ, պատշաճ ծանուցումներ չեն ուղարկվել խորհրդի անդամներին, ինքն էլ «կողքից» լսել է ու ներկայացել մրցույթին, հետեւաբար աբսուրդ է նման իրավիճակում ակնկալել, որ պետք է մրցույթ կայանա․«Ինձ ասում են՝ հայտարարությունից կարող էին իմանալ մրցույթի մասին։ Ի դեպ, մի երկուսին խորհրդի քարտուղարությունը ծանուցում է ուղարկել, սակայն առանց ստորագրության, վավերացման, գրված է, որ տնօրենի մրցույթի են հրավիրում, իսկ նախագահի ընտրության մասին ոչ մի խոսք։Ուրեմն վերջին պահին են մտածել նախագահի ընտրություն իրականացնել, սակայն դրա իրավունքը չունեն, կանոնակարգի խախտմամբ ուզում էին իրականացնել։ Ես այդ բոլորի մասին տեղեկացրեցի,ասելով, որ իրավունք չունեն, ինձ պատասխանեցին՝ այդ դեպքում տնօրենի մրցույթը կհետաձգեն այնքան, մինչեւ նախագահ կընտրեն, ապա նոր մրցույթ կհայտարարեն, այսինքն դա կլինի Նոյի ջրհեղեղին»։ Հիշեցնենք, որ Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ. նոյեմբերի 15-ին: Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի և անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին նշանակվել է մրցույթի օր, որը, սակայն, ինչպես և օգոստոսի 28-ի մրցույթը, չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Այն ժամանակ մրցույթին չէին ներկայացել կառավարման խորհրդում ընդգրկված մարզպետարանի և ԿԳՆ ներկայացուցիչները, իսկ այս անգամ չեն ներկայացել մանկավարժական խորհրդի երկու ներկայացուցիչները, երկու ծնողները և գյուղապետարանի ներկայացուցիչը: Մեր տեղեկություններով ծնողները անապահովության համակարգի ընդգրկված նպաստառուներ են, նրանց նկատմամբ, ըստ ամենայնի, գործի է դրվել նպաստից զրկելու լծակը, իսկ գյուղապետարանի ներկայացուցչի դեպքում կիրառվել է ստուգումների սպառնալիքը: Ժամանակին այս պատմությանը բաց նամակի տեսքով անդրադարձել էր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը. «Մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն, նրանք ուզում են ազատվել գործող տնօրենից՝ հայտարարելով, ինչպես պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ պաշտոնին»,- այն ժամանակ իր նամակում գրել է տիկին Բաշխյանը: Այս ընթացքում մարզպետ Ղահրամանյանը նշված դպրոցում տնօրենի երեք պաշտոնակատար է նշանակել: Վերջինը Արմավիրի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էդգար Սարգսյանն է, ով Արտաշարի միջնակարգ դպրոցում պաշտոնակատար է նշանակվել այս տարվա մայիսի 27-ին: Նշենք նաև, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը տևական ժամանակ խոսում է դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունների մասին, սակայն առայժմ որևէ գործնական քայլ չի արվել: Ըստ էության, գործող խայտառակ համակարգը ձեռնտու է բոլորին, այդ թվում նաև դաշնակցական նախարարին: Անի Սահակյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am