Non-stop բանակցություններ. Ամերիկյան գործարքի նրբերանգները

Հայ-ադրբեջանական բանակցությունները երկու շարունակվում են, ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ:

Բանակցությունները վարվում են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ:

Թե կոնկրետ քանի օր կտևեն Միրզոյան-Բայրամով քննարկումները, դեռ չի հստակեցվում, ամերիկացի պաշտոնյաները խոսում են մինչև մեկ շաբաթվա մասին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան ուղիղ ու անկեղծ քննարկումներ ունենալ։

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն արդեն երկու օր Վաշինգտոնում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Դրանք, ըստ ամերիկյան կողմի, մի քանի օր են տևելու։

Վաշինգտոնում Միրզոյանին ու Բայրամովին հյուրընկալած Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունն առանցքային է համարում Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար։ Վաշինգտոնը դա հնարավոր է համարում։ «Մենք կարծում ենք, որ այս երկու երկրների միջև խաղաղություն հնարավոր է, և մենք ուրախ ենք նրանց ընդունելու։ Մենք խաղաղություն և կայունություն ենք ակնկալում այս երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Վաշինգտոնից շեշտում են՝ կարևորում են Երևանի ու Բաքվի ուղիղ շփումներն ու ուրախ են հյուրընկալելու Միրզոյանին ու Բայրամովին՝ աջակցելու խաղաղության բանակցություններին։ Ամերիկյան կողմը Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններից այլ մանրամասներ չի ներկայացնում, թե կոնկրետ ինչ հարցեր են ընդգրկված մի քանի օր տևող բանակցային օրակարգում:

Երեկ Պետքարտուղարության ճեպազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև «Ազատությունը», բանակցություններին ծանոթ դիվանագետներից մեկը հայ-ադրբեջանական քննարկումները «կառուցողական» էր որակել։ Հայկական ու ադրբեջանական կողմերն էլ մանրամասներ չեն ներկայացնում Միրզոյան-Բայրամով բանակցություններից։

Երևանը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի վաշինգտոնյան բանակցություններից, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը սահմանափակվել է ընդհանրական ձևակերպումներով։ «Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին, ինչքան հարց կա հնարավոր, չլուծված, և բնականաբար այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար, հայկական կողմն իր համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց», - ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի վաշինգտոնյան բանակցություններից, ասում է իշխանական պատգամավորը։ Թե մասնավորապես ինչ, Արման Եղոյանը չհստակեցրեց։

Մինչդեռ այն հայտարարությունները, որ առնվազն հիմա հնչել են` վտանգավոր են Արցախի համար, արցախահայության և ընդհանրապես ՀՀ անվտանգության համար։ Անհանգստացնող էր ամերիկյան կողմի հանրայնացրած այն ձևակերպումը, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում քննարկվում է նաև «երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ու անվտանգության հարցը»։ Սա հիմք է եզրակացնելու, որ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ընթացող բանակցություններում քննարկվում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը։ Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ նման եզրահանգման կարելի է գալ` երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ հրապարակումներից հետո։ Մինչդեռ, ըստ նրանց, ռուսական առաջարկը այլ բանի մասին էր։

Մասնավորապես, մամուլում բազմիցս նշվել է, որ ռուսական առաջարկներով` Հայաստանին առաջարկված էր լուծում, որով Արցախը մնալու էր առնվազն այս նույն կարգավիճակով, միևնույն ժամանակ Եվրոպայի կողմից առաջարկված էր մի լուծում, որտեղ Արցախի մասին հիշատակում չկար։ Հայաստանը հայտարարել է, որ երկուսին էլ կողմ է։

Ի դեպ, Հայաստանի իշխանությունից մինչդեռ պարզաբանել էին, որ Ադրբեջանը չի ընդունում ռուսական տարբերակը։

Նախօրեին, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը առանց հստակեցման ասել էր՝ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին։

Ավելի ուշ «Ամերիկայի ձայնը» Պետքարտուղարության պարզաբանումից հետո իր հոդվածից հեռացրել էր «երկու երկրներ» բառակապակցությունը՝ թողնելով միայն «էթնիկ փոքրամասնությունները»։ «Ազատությունը» Պետքարտուղարությունից պարզաբանում ստանալու համար հարցում է ուղարկել։ Ճեպազրույցին ներկա մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ ասել էր. - «Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը մի հարց է, որը, Վաշինգտոնի համոզմամբ, շատ կարևոր է հատկապես տարածաշրջանի ապագայի տեսանկյունից, և Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավված մնալ այս հարցում»։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։

Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում: «Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։

Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն. - «Վաշինգտոնը պատիվ ունի հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, մինչ նրանք աշխատում են խաղաղության ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղ ապագան առաջ մղելու նպատակին։ Կողմերի ուղիղ երկխոսությունը երկարատև խաղաղությանը հասնելու և խնդիրները լուծելու բանալին է:

Հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակն ու բնույթը կողմերի գործն է։ Մեր նպատակն է տարածք տրամադրել, որտեղ կարող են տեղի ունենալ երկկողմ քննարկումներ, և կողմերը կարող են միասին կատարել իրապես դժվարին աշխատանքը՝ երկարատև խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։ Ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ` կողմերին վերաբերող հարց է»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1519 անգամ
Լրահոս
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք Շովիի ողբերգությունից անցել է 3 տարի Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Արտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել է «Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am