Պետբյուջեից 1 միլիարդ 160 միլիոն դրամ է փոխանցվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ ծանրամարտի ԵԱ-ն կազմակերպելու համար

Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 160 մլն դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կնքած պայմանագրից։

1 միլիարդ 160 միլիոն դրամի ծառայությունները մատուցել է «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ 47 էջից բաղկացած պայմանագրից տեղեկանում ենք, որ այս ընկերությանն է վստահվել առաջնության հետ կապված բոլոր ծառայությունների տրամադրումը, որոնք ներառում են բրենդավորում, գովազդային ծառայություններ, հյուրանոցների ամրագրում, ձայնային, լուսային սարքավորումների ապահովում և այլն։ Ծառայությունների ձեռքբերման այս տարբերակը հանրության համար ոչ թափանցիկ է դարձնում, թե ծառայությունները ո՞ր ընկերություններն են մատակարարել, օրինակ ո՞ր հյուրանոցներում են համարներ վարձակալվել, ի՞նչ տրանսպորտային ընկերություններ են իրականացրել մարզիկների տեղափոխումները կամ ո՞ր ընկերությունից են տեխնիկա վարձակալել։

Նշենք, որ այս ընկերությունը գրեթե մշտապես մասնակցություն ունի բազմամիլիոնանոց պետական գնումներում։ Ապրիլի 30-ին կայացած Ջազի միջազգային օրը Երևանում միջոցառումը ևս այս ընկերությունն է կազմակերպել, որի համար քաղաքային բյուջեից ստացել է շուրջ 90 մլն դրամ։ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 17-ին՝ հեղափոխությունից մի քանի օր անց։ Մինչև 2022 թվականի մայիսի 3-ը ընկերությունը պատկանել է հիմնադիր, 1992 թվականին ծնված Հրանտ Թոխատյանին։ Նա հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի որդին է։ 2022 թվականի մայիսի 3-ին ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, իսկ մնացած 19 տոկոսը մայիսի 12-ին անցել է Վազգեն Պողոսյանին։ Մարինե Ստեփանյանն ու Վազգեն Պողոսյանը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ԿԸՀ ընտրողների ռեգիստրի, հաշվառված են նույն հասցեում։ Factor.am-ին հաջողվեց պարզել, որ նրանք ամուսիններ են։ Վազգեն Պողոսյանը, բացի ընկերության 19 տոկոսի բաժնետերը լինելուց, նաև տնօրենն է։

Ըստ գնումների պետական համակարգում հրապարակված պայմանագրերի բաժնի՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պետական կառույցներին ծառայություններ է սկսել մատուցել սեփականատերերի փոփոխությունից հետո։ Վազգեն Պողոսյանը նոր մարդ չէ գնումների ոլորտում։ Նա պետական կառույցներին հիմնականում առանց մրցույթի ծառայություններ մատուցող «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի նախկին սեփականատերերից է։ Նրան է պատկանել ընկերության 50 տոկոսը և տնօրենի պաշտոնը։ Պողոսյանը մինչ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ը տեղափոխվելը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի բաժնեմասն ընդամենը 25 հազար դրամով վաճառել է ընկերության մյուս 50 տոկոսի սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանին։ Այս մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։ Նշենք, որ Վազգեն Պողոսյանն Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը։ Ի դեպ, Երևանում ծանրամարտի Եվրոպայի առջնության կազմակերպման համար հայտարարված մրցույթին մասնակցել է նաև «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։

 

 

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին «Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան Եվրոպան ընտրել է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցությունների իր ներկայացուցիչներին. Bloomberg Россия требует выхода Финляндии из НАТО Մեդվեդևը Կալասին հիմար է անվանել Իկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառը Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա 9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի Թուրքիան կարող է օգտվել ՌԴ-ի էներգետիկ փորձից 48-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում Խայտառակ վիճակ է… Գրիգոր Մինասյանն էլ ասում էր՝ նոր բանտ ենք կառուցելու, կառուցե՞ց, թե՞ եվրոպացիներից բերած գումարներն ուղղակի մսխեցին․ 168.am Ելիսեյան պալատը պաշտոնական ներողություն է պահանջում France Télévisions-ից. Le Point Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել. Էդուարդ Շարմազանով Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո» «Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am