39-ամյա վարորդը Hyundai Sonata-ով կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել ծառերին
Երեկ՝ ապրիլի 30-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գուրգեն Սարգսյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գուտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններին, կոտրել դրանք և մոտ 100 մետրի վրա եղած ծառերը արմատախիլ անելով ու կոտրելով, առաջ ընթացել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։