«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոլիկի շուկայում պաշտոնական վիճակագրությունն ուշագրավ վայրիվերումներ է սկսել. տևական ժամանակ է՝ լոլիկի արտահանման ոլորտում լուրջ «աճ» էր արձանագրվել:
Բայց սա ոչ թե լոլիկի արտադրության արդյունքում, ինչպես փորձում էին ներկայացնել իշխանությունները, այլ որ Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ է ներկրվել՝ առանց պաշտոնական փաստաթղթերում ֆիքսելու, և հետո այն արտահանվել է ՌԴ:
Իսկ ահա այս տարի, երբ ՌԴ-ն է՛լ ավելի խստացրեց իր երկիր լոլիկի ներկրման պայմանները, Հայաստանից այդ մթերքի արտահանման ծավալները կտրուկ նվազեցին. Հայաստանից այս տարվա վեց ամիսներին, անցած տարվա 30.2 տոննայի փոխարեն, արտահանվել է 18.4 տոննա լոլիկ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես պարզեց, որ սրան զուգահեռ Հայաստանում 69.2 տոկոսով նվազել են տոմատի պահածոյի արտադրության ծավալները, ինչը տեղական արտադրողները պատճառաբանում են ներքին շուկայում իրացման ծավալների կրճատմամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը