Երեւանի «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքում ապրող բնակիչները գործարանում բռնկված հրդեհից օրեր անց էլ չեն դիմել բժշկական հաստատություններ: Համենայնդեպս, նման դեպքերի մասին հայտնի չէ:Առողջապահության եւ արտակարգ իրավիճակների գերատեսչությունները դեպքի օրը հայտարարում էին, որ այրվող նյութը առողջության համար վտանգ չի ներկայացնում:
Այդուհանդերձ, տեղեկություններ կային բնակիչների ինքնազգացողությունը վատանալու որոշակի դեպքերի մասին: Այժմ էլ լուրեր են ստացվում, որ տարածքում ապրող մանկահասակ երեխաների մոտ նկատվում են շնչառական խնդիրներ: Բայց, փաստորեն, ինչպես առաջին օրերին, այս անգամ նույնպես քաղաքացիները չեն դիմում բժիշկների օգնությանը:Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, պատասխանելով մեր հարցմանը, տեղեկացրին, որ որեւէ մեկն այդ խնդրով չի դիմել հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ինչպես նաեւ շտապօգնությանը։Նախարարությունից հիշեցնում են իրենց հորդորի մասին՝ եթե «Նաիրիտի» հրդեհի հետեւանքով կան խնդիրներ ունեցողներ, ապա պետք է դիմել տարածքային պոլիկլինիկա:Ի դեպ, հրդեհված գործարանի տարածքում պոլիկլինիկաներից մեկից՝ համար 18-ից, մեզ պատասխանեցին, որ վերոնշյալ պատճառներով դիմողներ չեն եղել: Պատասխանը ոչ պաշտոնական էր: Պաշտոնապես մեկնաբանությում տրամադրելու համար պետք է քաղաքապետարանից խոսելու թույլտվություն լիներ, որը չստացվեց:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը