Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում Bayraktar կենտրոնի ստեղծման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում մարտական դրոններ եւ ինքնաթիռներ արտադրող թուրքական Baykar ընկերության Bayraktar կենտրոնի ստեղծման մասին:
«Հուսով եմ, որ շուտով Kizilema-ն կլինի Ադրբեջանի երկնքում»,-ադրբեջանական ԶԼՄ-ներ ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում։