Արշակ Հակոբյանի կողմից փողերի լվացումը բացառվում է. փաստաբան

«Արշակ Հակոբյանի քրեական գործը այս պահին դատարանում է, ապացույցների հետազոտման փուլում ենք արդեն, հարցաքննում ենք վկաներին, որից հետո փաստաթղթերն ենք հետազոտելու, և լսելու ենք պաշտպանության կողմի վկաներին», - այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի փաստաբան Զորայր Հարությունյանը։

Ըստ փաստաբանի՝ գործով դատակոչված ենթադրաբար 33 մեղադրական վկաներից իննին դատարանը հրաժարվել է կանչել դատարան, իսկ 24 վկաներից այս պահին 11-ը հարցաքննվել են՝ տալով ամբողջովին արդարացնող ցուցմունքներ։

«Ենթադրվում էր, որ մեղադրանքի ինչ-որ հատված վկաները պետք է հաստատեին, սակայն, ըստ էության, հարցաքննված բոլոր 11 վկաները տվել են արդարացնող ցուցմունքներ։ Վլադիմիր Գասպարյանը ևս, բովանդակային առումով, արդարացման ցուցմունք է տվել Արշակ Հակոբյանի վերաբերյալ»,- նշեց Զորայր Հարությունյանը՝ հավելելով, որ գործով անցնող այն վկաները, որոնք դեռևս հարցաքննված չեն, Արշակ Հակոբյանի վերաբերյալ ցուցմունք անգամ չեն տալիս, այլ տալիս են Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ 2021-ի նոյեմբերի 29–ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված (երկու դրվագ) հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:

Մասնավորապես, Վլադիմիր Գասպարյանի կողմից ձեռք են բերվել երկու ավտոմեքենաներ՝ «Ավանգարդ Մոթորս» ավտոսրահից, որոնք գրանցված են եղել Արշակ Հակոբյանի անվամբ։ Ըստ մեղադրանքի՝ Արշակ Հակոբյանը իմացել է, որ հանցավոր ծագում ունեցող գումարներ են իրեն տրվել, մեքենաները ձեռք է բերել՝ փողերը միտումնավոր լվալու նպատակով, մինչդեռ, Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ այդ գումարներն ամենևին էլ հանցավոր ծագում չունեն։

Վլադիմիր Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը, ըստ մեղադրանքի՝ չի աշխատել, սակայն ստացել է աշխատավարձ, որը հենց հանցավոր եկամուտն է համարվում։ Այդ գումարներով ձեռք է բերվել 150 մլն դրամի ավտոմեքենա, սակայն, Գասպարյանը, բնականաբար, ցուցմունքում ասել է, որ իր կինը աշխատել է, իսկ Արշակ Հակոբյանը հանցավոր ծագում ունեցող գումարներով ձեռք չի բերել մեքենաները։

Արշակ Հակոբյանի փաստաբանը նշում է, որ վերջինս չգիտեր ու չէր էլ կարող իմանալ, թե ինչ գումար է տրվել իրեն. հենց այս դրվագով էլ արդեն իսկ բացառվում է վերջինիս կողմից փողերի լվացումը։

դիտվել է 827 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am