Թվում է՝ բոլորի մեջ ներքին գրաքննիչը ամուր նստած է

Արվեստը, գրականությունը մարդուն մաքրագործելուց զատ, իր մեջ անպայման պայթուցիկ է պարունակում, որը պետք է անհանգստացնի տերերին, իշխողներին՝ ստիպելով վերջիններիս լարվել, զգուշանալ, սթափվել և, անգամ, շոկ ապրել: Մեր գրականությունն ու արվեստը երբե՛ք այնքան անատամ, անվտանգ, անշառ չեն եղել, ինչպես հիմա է: Սեր, բնություն, հայրենք երգելը, պարապ երկխոսություններ շարադրելը Նոյի թվի բաներ են: Կուշտ ենք: Բայց արի ու տես, որ հիմա էլ են մերոնք նույն լարի վրա մնացել: Լարը մաշվում-պոկվում է, կպցնում են ու էլի նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՛ւյնը... Թող իշխանությունն անխռով ապրի, իրենց անցավ գլուխներն ինչո՞ւ դնեն ցավի տակ: Այսպես են մտածում մեր ստեղծագործողները ու շարունակում ջերմոցային գործեր ստեղծել՝ բանաստեղծություն, պատմվածք, վեպ, կտավ, թատերական ներկայացում, երկու նոտայանոց երգ կամ անհամ երաժշտություն: Պետական մրցանակի արժանացած մի գրողի գործ եմ կարդում ու քունս տանում է: Էս մարդը մի 20 էջ գրում է այն մասին, թե ինքը ինչպես է ծխում, ինչպես է սուրճ խմում, ինչպես է իր սիգարետի ծուխը բարձրանում երկինք ու իրեն մղում խորհրդածելու: Ինչի՞ մասին: Ոչնչի: Կամ էլի այն մասին, թե ինչպես է ինքը ծխում ու սուրճ խմում՝ զմայլվելով իր տեսադաշտում հայտնված անծանոթ կնոջ «նրբագեղությամբ»: Ա՛յ, տնաշեն, էդ քո դատարկ առօրյան նկարագրելու համար գի՞րք ես տպում: Թվում է՝ բոլորի մեջ ներքին գրաքննիչը ամուր նստած է, շատերը, ասես, բացառիկ զգուշությամբ են ստեղծագործում՝ հանկարծ վերևներին չբարկացնեն... Ախր, արվեստն ու գրականությունը ազատության հոմանիշ են, մինչդեռ, մերոնք, ասես, բանտում նստած Քրիստոս ու խաչ են փորագրում... Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am