Դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 4 և խոչընդոտման 1 դեպք է արձանագրվել

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 4 և խոչընդոտման 1 դեպք։ Այս մասին ասված է «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հրապարածա մամուլի հաղորդագրության մեջ: Ներկայացնում ենք արձանագրված դեպքերը՝ ըստ ժամանակագրության։ Մայիսի 17-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի հերթական նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Ստեփանյանը սահմանափակել է լրագրողների աշխատանքը՝ առանց որևէ հիմնավորման: Դատավարության սկզբում «Առաջին լրատվական»-ի թղթակիցը դիմել է դատավորին՝ նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու թույլտվության համար: Դատավորը, ըստ օրենքի պահանջի, դիմել է դատավարության կողմերին՝ նրանց կարծիքը պարզելու համար: Դատավարության կողմերը չեն առարկել: Առարկություն է ներկայացրել միայն երրորդ կողմի ներկայացուցիչը, որը, սակայն, որևէ կերպ չի փորձել հիմնավորել իր առարկությունը: Կողմերին լսելուց հետո դատավոր Ստեփանյանը որոշել է թույլ տալ լուսանկարահանել և տեսանկարահանել դատական նիստը, սակայն սահմանափակ ժամանակով՝ 5 րոպե, որից հետո պահանջել է անջատել տեսախցիկը: Դատավարության ավարտից հետո «Առաջին լրատվական»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչով էր պայմանավորված դատավորի՝ լրագրողի աշխատանքը սահմանափակելու որոշումը: Դատավոր Տաթևիկ Ստեփանյանին որևէ կերպ չի պարզաբանել իր որոշումը, միայն ընդգծել է, որ դատավորի որոշումները պարտադիր են բոլորի համար: Լրագրողն այս դեպքով դիմել էր ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել լրագրողների աշխատանքը չհիմնավորված սահմանափակումների խուսափելու ուղղությամբ։ Լրագրողի դիմումը անպատասխան էր մնացել։ Մայիսի 24-ին էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Սարի թաղի գործով դատաքննության ընթացքում սահմանափակել է լրագրողների լուսա/տեսանկարահանում կատարելու ժամանակը՝ սահմանելով 10 րոպե։ Հիշեցնենք, «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը այս տարվա առաջին քառորդում ևս արձանագրել էր դատավոր Դանիբեկյանի կողմից լրագրողների աշխատանքի սահմանափակման դեպք և հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատավորին կոչ անելով առավել հանդուրժող գտնվել լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Հայտարարությանը միացել էին մի շարք հասարակական կազմակերպություններ և լրագրողներ։ Աննա Դանիբեկյանը, սակայն, շարունակում է նույն արատավոր պրակտիկան կիրառել։ Հուլիսի 3-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստի ժամանակ դատավոր Վարդան Գրիգորյանը չի անդրադանձել լրագրողների լուսա/տեսանկարահանում անելու միջնորդությանը՝ փաստացի նրանց զրկելով լուսա/տեսանկարահանում անելու հնարավորությունից։ Հուլիսի 11-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը Նարինե Դանիելյանի սպանության գործով ընթացող դատաքննության ժամանակ արգելել է լրագրողներին տեսա/լուսանկարահանում իրականացնել, թեև դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել։ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը մշտադիտարկել է սույն դատական գործով նիստերը և արձանագրել է, որ դատավոր Ադամյանը շարունակաբար արգելում է լուսա/տեսանկարահանումը՝ պատճառաբանելով, թե իրեն կաշկանդում է տեսախցիկը և ինքը չի ցանկանում, որ լուսանկարեն: Հուլիսի 11-ին մեկ այլ դեպք էլ է արձանագրվել, այս անգամ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ ընթացող Դավիթ Դումիկյանի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է Կենտրոն հեռուստաընկերության լրագրողների՝ դատական նիստի լուսաբանման իրավունքը: Նկարահանող խմբին մինչ դատական նիստի մեկնարկը դահլիճից դուրս են հրավիրել դատական նիստի կարգադրիչները, ընդ որում մինչ դատարանի համապատասխան որոշման հրապարակումը, լրագրողները նույնիսկ չեն հասցրել ներկայացնել միջնորդություն նկարահանում իրականացնելու համար: Դատարանում խոչընդոտվել է լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը: Նիստի մասնակցող Դավիթ Դումիկյանի պաշտպան Արթուր Խաչիկյանը, հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, ներկայացրել է նոր միջնորդություն և ինքնաբացարկ է հայտնել նիստը վարող դատավոր Վահագն Մելիքյանին, ինչը ևս մերժվել է: «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն այս դեպքով դիմել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին՝ խնդրելով նախաձեռնել քայլեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունն ապօրինաբար խոչընդոտած կարգադրիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Դեպարտամենտից կազմակերպությանը տեղեկացրել են, որ մեր դիմումի քննությունն ընթացքի մեջ։ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության դաշտում առկա բացերով: ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը: Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ և չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն և դատավորները, և լրագրողները: Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները: Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզբունքների պահպանման համար: Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքով և տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով: Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում. բոլոր դատավորներին՝ ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը, ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփոխումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին դատական կարգադրիչներին՝ հարգել լրագրողների օրինական մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը և զերծ մնալ ինքնագործունեությունից։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am