Նոր տհաճ անակնկալ Վաշինգտոնից` Էրդողանին

Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականի հետ զրույցում երեկ հայտնեց, որ պատրաստվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձև շրջանառության մեջ դնել։

«Արցախի անկախության և ինքնիշխանության ճանաչումը նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը ես շրջանառության մեջ կդնեմ արդեն վաղն առավոտյան։ Այս քայլը Միացյալ Նահանգներին հաշվետու կդարձնի։ Բացի այդ` ես լրջորեն անհանգստացած եմ, որ Ադրբեջանը ևս մեկ պատերազմ է ծրագրում Արցախի և բուն Հայաստանի դեմ», - հայտարարել է Շիֆը։

«Կարծում եմ` սա բավական լուրջ ուղերձ կլինի Բաքվի բռնապետին, որ Կոնգրեսում ներկայացված երկու կուսակցություններն էլ պատրաստ են պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները», - ընդգծել է Ադամ Շիֆը։

Այսպիսով, առանց բանաձևի հետագա ճակատագիրը, ինքնին փաստն արդեն խոսուն է` Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ ԱՄՆ Կոնգրեսում է:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նախագիծը նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման կոչ է անում՝ ԱՄՆ վարչակազմին հորդորելով ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նախագծում ընդգծված է, որ Արցախի անկախությունը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից ամրագրված ինքնորոշման իրավունքին և 1991 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներին համապատասխան:

Փաստաթուղթը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված հարձակումները և կոչ է անում Բաքվին առանց նախապայմանների վերջ տալ շրջափակմանն ու Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիային:

Միացյալ Նահանգների վարչակազմին նախագիծը կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ դրանով իսկ այդ երկրի վարչակազմի համար հստակեցնելով, որ հետագա հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ կհանգեցնեն պատժամիջոցների և այլ միջոցների:

Բանաձևի նախագծում ընդգծված է աջակցությունը Միացյալ Նահանգների ժողովրդավարական գործընկեր Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հարձակումների և միջազգային օրենքների ու նորմերի աղաղակող խախտումների:

Փաստաթուղթը նաև սատարում է Հայաստանում և Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժածներին ամերիկյան և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերը:

ԱՄՆ իշխող կուսակցությունից ևս երկու կոնգրեսականների՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնի և Ջոշ Գոթհայմերի հետ միասին ներկայացնելով նախագիծը՝ Ադամ Շիֆն ընդգծել է, որ դա հատուկ անում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչը անչափ կարևոր է: «Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հանուն փրկության նրա անջատման անհրաժեշտությունը, և դադարեցնի Ադրբեջան օգնություն ուղարկելը», - հայտարարել է Ադամ Շիֆը՝ շեշտելով, որ դա չանելը կքաջալերի «Ալիևին հայ ժողովրդին ոչնչացնելու իր ջանքերում»:
Երեկ Սպիտակ տան կայքում հրապարակվեց Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝1915 թվականի իրադարձություններին նվիրված ուղերձը։

Այս անգամ և՛ս Բայդենը 108 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն որակեց՝ նշելով, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետևանքով մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին կամ սպանվեցին։ «Աշխարհի տարբեր երկրների հետ միասին հիշատակի տուրք մատուցելով այս ցավալի պատմությանը, մենք նաև ընդգծում ենք այն տոկունությունն ու վճռականությունը, որ ցուցաբերել է հայ ժողովուրդը։ Վերապրածներից շատերը ստիպված էին նոր կյանք սկսել այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Թե՛ այստեղ, թե՛ ողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսն է հակադրել ատելությանը», - հայտարարել է Բայդենը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց սերունդները մշտապես անդրադարձել են այս իրադարձություններին, որպեսզի թույլ չտան դրանց կրկնությունը։ «Եկեք մեկ անգամ ևս խոստանանք, որ կպայքարենք ատելության դեմ՝ հանուն մարդու իրավունքների և վայրագությունների կանխման», - նշել է Բայդենը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել են մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:

Անկարան դարձյալ խիստ արձագանքեց ամերիկյան ապրիլքսանչորսի ուղերձներին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հակադարձել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Սպիտակ տան ղեկավարը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանել։ «Քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ», - Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պնդելով թե՝ «քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը»։ «Այն մարդիկ, որոնք պնդում են իրենց սխալները, պատմության մեջ որպես երեսպաշտներ կմնան։ Որևէ մեկն իրավունք չունի մեր իսկ պատմությանը վերաբերող դասախոսություններ հրամցնել մեզ», - գրել է Չավուշօղլուն։

Սպասենք այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձևի շուրջ քննարկումներին և հետագա զարգացումներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5943 անգամ
Լրահոս
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am