1990-ականների սկզբին, հովհարային անջատումների ժամանակ, ձմռան մի օր, երբ մի երկու ժամով լույս տվեցին, միացրինք հեռուստացույցը ու տեսանք, որ նկարահանող խումբը գնացել է Աղասի Այվազյանի բնակարան ու լրագրողը հետաքրքրվում է, թե ինչպես է նա ապրում:
Մեր նշանավոր արձակագիրներից մեկը շատ կարճ պատասխանեց.
- Գիրք եմ վառում, որ տաքանամ:
Նրա այս խոսքը հետագայում բուռն քննարկումների առիթ դարձավ: Շատերը քաղքենիական թառանչներ էին արձակում, թե ինչպե՜ս կարող է գրողը գիրք վառել: Ստից գրաֆոմանները Աղասի Այվազյանի խոսքից նույնիսկ ուշաթափվեցին՝ ինչպե՜ս կարելի է, ինչպե՜ս կարելի է..
Մի խոսքով, ահագին երկար ճռվողյուններ լսեցինք...
Պարզ էր, որ գրողը այդ կերպ իր բողոքն էր արտահայտում արդեն իսկ նկատվող հակագրական-հակաարվեստային գրոհի դեմ, երբ ազատության թեթև միջանցահովիկից խենթացնող գլխապտույտ էին զգում բոլոր նրանք, ովքեր տառերը կամ նոտաները գիտեին և կամ՝ մալյարությունը թողել ու ձեռքն էին առել վրձինը:
Արդեն զգացվում էր, որ գալիք օրերից արվեստի ու գրականության հերն անիծելու «լուսավոր ապագա» է ակնկալվում:
Այսօր դարձյալ մի 8 ժամ ինտերնետ չունեի ու ստիպված միացրի հեռուստացույցը: Ես, որ ավելի քան 10 տարի հայկական ալիքներ չեմ նայում՝ հերթով անցա «դրանց վրայով»: Տեսա զարհուրելին: Իսկապես, այդ ի՞նչ տեսակ մարդիկ են գրում սերիալների սցենարները: Այդ ի՞նչ լեզվով են խոսում «դերասանները» և, ընդհանրապես՝ այդ ի՞նչ թեմաներ են կարևորվում ու դառնում սերիալի «նյութ»: Նողկալի է:
Եթե կարողանայի, առանց երկմտելու ես կվառեի այդ բոլոր սցենարները...
Կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրում մարդկային ստորին բնազդների տարփողումը ո՞ր հիվանդի ուղեղում է ծնվել...
Նման իրավիճակում ո՞ր մի պետությունն է սեփական ժողովրդին բարոյալքում...
Կիմա Եղիազարյանի գրառումը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը