Երբ կրակում են խաղաղության միջնորդների վրա

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունն ուսումնասիրում է օտարերկրյա գործընկերոջից «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համալիրի մատակարարման մի քանի հայց: Օրերս այս տեղեկատվությունը հայտնվեց ռուսաստանյան ԶԼՄ-ներում, իսկ այն որ Ռուսաստանն ուսումնասիրում է հայտերը, տեղեկացրել էր նշյալ ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը: Ըստ ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալության նա ասել էր. «Հաստատում եմ, որ դիմումները կան, բայց դրանց մասին խոսել դեռ վաղ է»: Այսինքն, Դմիտրի Շուգաևը չէր հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը, և շատ հավանական է, որ խոսքը գնա նաև Ադրբեջանին «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համալիրի մատակարարելու մասին: Մանավանդ, եթե հաշվի առնենք այս օրերին ադրբեջանական մամուլի նման վերնագրերով նյութերի առատությունը, ապա ըստ ամենայնի, Բաքուն կձգտի Մոսկվայի հետ նման գործարքի գնալ: Այլ հարց է` Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը կվաճառի՞ Ալիևին «Իսկանդեր»` հերթական անգամ խախտելով բալանսը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Երեկ էլ ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի ներկայացուցիչներից մեկից ստացած տեղեկությունը, հայտնեց, որ Ադրբեջանին 2010 թ. կնքված պայմանագրով նախատեսված ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների վերջին խմբաքանակները նախատեսվում է մատակարարել 2018 թ.: Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետները և «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաներ, տարբեր այլ տեսակի զենքեր: 2010 թվականից Ադրբեջանի հետ կնքված պայմանագրով նախատեսված մատակարարումների վերջը չի երևում: 2010 թ. կնքված պայմանագրով Ադրբեջանին պետք է մատակարարվեր առնվազն 91 միավոր ԲՄՊ-3: Մեքենաները նախատեսվում էր մատակարարել մինչև 2016 թ.: 2016 թ. սեպտեմբերին ՀՄՄ-ներն արտադրող ռուսաստանյան «Տրակտորային գործարաններ» ընկերության տնօրենի տեղակալ Ալեկսեյ Լոսևը հայտնել էր, որ ԲՄՊ-3-ների մատակարարումը ֆինանսական խնդիրների պատճառով 2016-ին չի կայանա։ Ինչևէ, «արդյունքում» ունենք այն, ինչ ունենք: Հայաստանից պարբերաբար դժգոհություններ են հնչում ռուսական զենքի հերթական խմբաքանակի վաճառքի մասին, իսկ Ռուսաստանը շարունակում է հետևողականորեն զինել Ադրբեջանին: Ւնչի՞ վրա է դա ազդեցություն գործում: Ադրբեջանի լկտիության մեծացման` բանակցությունների տապալումից մինչև տարբեր սադրանքները: Բառացիորեն նախօրեին Ադրբեջանի զինուժը խափանել էր ԵԱՀԿ դիտարկումը: Տավուշում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել: ԵԱՀԿ դիտորդական խումբը երկար ժամանակ չի կարողացել դիտարկում իրականացնել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա փոխանցմամբ, ադրբեջանական կողմը կրակ է բացել խմբի ուղղությամբ։ «Այսօր Չինարիի հատվածում խումբն իրականացրել է դիտարկում, Կասպշիկն [ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկ] անձամբ մասնակցել է, և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կրակել են մոնիթորինգի խմբի վրա՝ գյուղի՝ Չինարիի ուղղությամբ։ Ահագին ժամանակ չի կարողացել մոնիթորինգի խումբն իր գործառույթն իրականացնել», – ասել էր Հովհաննիսյանը։ Ահա, բանը հասել է նրան, որ ադրբեջանական կողմն արդեն կրակ է բացում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ իրականացվող մոնիթորինգի վրա: Իսկ դուք ասում եք` պայմանավորվածություններ, կարգավորման ու խաղաղության հասնելու փորձեր... Ինչի՞ մասին է խոսքը, երբ անգամ միջնորդ երկրների ներկայացուցիչների վրա է կրակում ադրբեջանական կողմը: Թամար Բագրատունի

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am