Ինչպես ԱՄՆ դեսպանատունը պայթեցրեց «Սասնա ծռերի» համար փչած փուչիկը

Վերջերս մի ուշագրավ տեղեկատվություն տարածվեց հայաստանյան ԶԼՄ-ներով այն մասին, թե իբր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Սասնա ծռերին» վերաբերող թեմաները լուսաբանած լրագրողներին կզրկի վիզա ստանալու հնարավորությունից: Այս տեղեկատվությունն, իհարկե, անմիջապես, հերքվեց: Դժվար է պատկերացնել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ ինչ-որ սահմանափակում ԱՄՆ-ի կողմից, որն ամբողջ աշխարհում է պաշտպանում ազատ մամուլի գործունեությունը ու դաժան քննադատության արժանացնում ազատ մամուլի դեմ իշխանությունների ապօրինություններն ու բռնությունները: «Հայկական լրատվամիջոցներից մեկում նման ստահոդ հաղորդում տեսնելը մեզ մոտ զարմանք հարուցեց: Դժվար է պատկերացնել որևէ բան իրականությունից այդ աստիճան հեռու: Անկախ լրատվամիջոցներին, որոնք պաշարման, բողոքի ակցիաների կամ ընթացիկ դատավարությունների մասին փաստերը ներկայացնելու իրենց աշխատանքն են կատարել, մենք չենք փորձել ու երբևէ չենք փորձի պատժել: Պետական ճնշումներից ազատ և անկախ լրատվական դաշտը կենսական նշանակություն ունի ցանկացած ժողովրդավարական պետության համար», - Aysor.am-ին ասել էին ԱՄՆ դեսպանատնից, պատասխանելով հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ԱՄՆ դեսպանատունը փորձում է պարզել «Սասնա ծռերին» լուսաբանած լրագրողների անունները, որպեսզի վերջիններիս մուտքի վիզաներ չտրամադրի: Սակայն, ԱՄՆ դեսպանատան մեկնաբանությունում մեկ այլ տեղեկատվություն էր ավելի ուշագրավ: «Վիզաների առանձին գործերի մասին մենք չենք կարող խոսել, սակայն հարկ է նշել, որ դեսպանության հովանու ներքո կազմակերպվող միջոցառումների ու ծրագրերի հետ կապված մենք կարող ենք և կդիտարկենք առկա արժանահավատ հաղորդումները՝ թույլ չտալու այդ ծրագրերին այն անձանց մասնակցությունը, ովքեր ուղղակիորեն ներգրավված են եղել այդ դեպքերին՝ թե նրանք, ովքեր գրավել են ոստիկանության շենքը, թե նրանք, ովքեր ծեծի են ենթարկել ցուցարարներին ու լրագրողներին», - նշվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում: ԱՄՆ դեսպանատան մեկնաբանության այս հատվածը առավել կարևոր է մեկ այլ համատեքստում: Եթե հիշում եք, ինչ-որ շրջանակներ հետևողականորեն առաջ էին տանում մի «ցնցող» թեզ, թե «Սասնա ծռերի» հետևում կանգնած են արևմտյան ուժերը: Այս անհեթեթ վարկածն «արդարացնելու» ճանապարհին բերվում էր «հիմնավորում», թե «Սասնա ծռեր» խմբավորումը հանդես է գալիս Հայաստանի «ապագաղութացման» կոչերով, և հետևաբար, ուրեմն, «արևմուտքը», անգամ «ԱՄՆ է կանգնած նրանց հետևում»: Հիմա ԱՄՆ դեսպանատան մեկնաբանությամբ, բավական հստակ վերջակետ դրվեց այդ անհեթեթությունների տարածմանը: Չի կարող արևմտյան որևէ ուժ աջակցել զենքի ուժով քաղաքական պայքարի մեթոդին: Բռնությունները` անկախ նրանից, թե իշխանության, թե ընդդիմադիրների կողմից են, առավելևս մարդասպանությունները չեն տեղավորվում արևմտյան արժեհամակարգում: Իհարկե, խոսքը չի վերաբերվում իրենց պրոֆեսիոնալ աշխատանքը կատարող լրատվամիջոցներին, որոնք այդ օրերին լուսաբանել են իրադարձությունները: Նրանց որևէ բանում մեղադրելն, իսկապես անհեթեթ կլիներ: ԱՄՆ դեսպանատան մեկնաբանությունը նաև կարող է ուղենիշ համարվել այն իրավապաշտպանների համար, որոնք մեկ տարուց ավելի զբաղված են զինված պայքարը` «ժողովրդավարության», «ապստամբության իրավունքի» բաղկացուցիչ մաս ներկայացնելու հետևողական գործով: Նրանցից մի քանիսի համար ամերիկյան ծրագրերին մասնակցելու հնարավորությունը ինքնագնահատականի բարձրացման համար ցուցանիշ է, իսկ ԱՄՆ-ն` ժողովրդավարության մարմնավորում: Այդ դեպքում այս մարդիկ ինչպե՞ս կմեկնաբանեն ԱՄՆ դեսպանատան հետևյալ միտքը, որ` կդիտարկեն «առկա արժանահավատ հաղորդումները՝ թույլ չտալու այդ ծրագրերին այն անձանց մասնակցությունը, ովքեր ուղղակիորեն ներգրավված են եղել այդ դեպքերին»: Վատ չէր լինի, որ այդ դեպքերի ուղղակիորեն ներգրավվածներին պաշտպանողների «ժողովրդավար» լինելն էլ դիտարկվեր ԱՄՆ դեսպանատան կողմից: Թամար Բագրատունի

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am