Սեպտեմբերի 1-ին Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանում՝ ջրանցքում հայտնաբերված երիտասարդ կինը մահացել է ջրահեղձ լինելուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, սակայն փորձագետների տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահը վրա է հասել ջրահեղձվելու հետևանքով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երիտասարդ կինն ամուսնացել և բնակվում էր Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ Օգոտսոսի 29-ին նա տանից դուրս է եկել հայրական տուն գնալու համար, որը Արմավիրի մարզում, ինչից հետո նրա մասին հարազատները որեւէ տեղեկություն չեն ունեցել։
Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան երիտասարդ կնոջ ամուսինը Գեղարքունիքի ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել նրա անհետանալու վերաբերյալ։ Իսկ դիակը հայտնաբերվել է սեպտեմբերի 1-ին՝ Երևանում։ ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ քննություն են տարվում պարզելու մահվան հանգամանքները եւ թե ինչպես է երիտասարդ կնոջ մարմինը հայտնվել Երևանի ջրանցքում։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը