ՌԴ-ում ԱՄՆ վիզաների դադարեցումն ու մեր շահը

ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Հնարավոր է, որ առաջիկայում ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ։ Այս մասին, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության իրենց աղբյուրին, հայտնեց Gazeta.ru օնլայն պարբերականը։ Այս անգամ պատժամիջոցների թիրախ կդառնան Ռուսաստանի բանկային սեկտորը, մասնավորապես «Банк России», «Газпромбанк», «Россельхозбанк» բանկերը: Այս խոշորագույն բանկերի դեմ պատժամիջոցները չեն կարող չանդրադառնալ Ռուսաստանի ողջ ֆինանսաբանկային համակարգի վրա։ Ընդ որում, Gazeta.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ը այս նոր պատժամիջոցներին միանալու հայտ է ներկայացրել նաև Եվրամիությանը: Մինչ այժմ Եվրամիությունը զգուշությամբ էր վերաբերվում ամերիկյան այն պատժամիջոցներին, որ հակասում էին Եվրոպայի շահերին։ Պատժամիջոցների մասին խոսել է նաև Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթը: «Բարաք Օբամայի ադմինիստրացիան ընտրության առջև էր կանգնած. ուզո՞ւմ ենք մենք պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, թե ոչ: Ոչ ոք չէր ուզում: Ինչպես ես եմ հասկանում, պատերազմ չէր ուզում նաև Ռուսաստանը: Եվ քանի որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված խախտել էր միջազգային նորմերը, Միացյալ Նահանգները պետք է իր անհամաձայնությունը արտահայտեր: Եվ հենց այդ պատճառով էլ սահմանվել էին այդ պատժամիջոցները», - պարզաբանել է դեսպանը: - «Իսկ նոր պատժամիջոցները, որ Սենատը վերջերս էր ընդունել, արդեն ԱՄՆ ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության փորձին ի պատասխան էր», - Эхо Москвы ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը, ով սեպտեմբերին արդեն վերադառնում է Վաշինգտոն: Անցած հուլիսին, հակադարձելով ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար Ռուսաստանի հանդեպ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցներին, Կրեմլը Վաշինգտոնից պահանջել էր 755-ով կրճատել Ռուսաստանում գործող ամերիկացի դիվանագետների թիվը։ Ռուսաստանի՝ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության թվակազմը 755-ով կրճատման որոշումից հետո, Վաշինգտոնը որոշել էր դադարեցնել ողջ Ռուսաստանի տարածքում վիզաների տրամադրումը, միաժամանակ փոփոխվել են վիզաների ձևակերպման ժամկետները։ Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 23-ին։ Վիզաների տրամադրումը կվերսկսվի սեպտեմբերի 1-ից, բայց միայն Մոսկվայում։ Ամերիկյան վիզաների տրամադրումը դադարեցնելը վրեժ չէ, այլ ՌԴ իշխանությունների որոշմամբ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի կրճատելու հետևանք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը՝ խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված ռուսաստանցիների համար ԱՄՆ վիզաների տրամադրման դադարեցումը: Միևնույն ժամանակ նա ցավ է հայտնել, որ որոշ ռուս մեկնաբաններ տեղի ունեցածը ներկայացնում են որպես «մեր կողմից ցինիկ փորձ, որ դրանով փորձում ենք պատժել ռուսաստանցիներին ի պատասխան մեր կադրային կազմը կրճատելու պահանջի»։ «Դա բոլորովին այդպես չէ։ Սա վրեժ չէ, բայց մեր անձնակազմն այնքան է կրճատվել, որ ստիպված ենք վերաբաշխել մի շարք խնդիրներում մեր կադրային ռեսուրսները։ Վիզաների տրամադրումը դրանցից մեկն է»,-ընդգծել է դեսպանը։ Բայց այստեղ ամենաուշագրավը մեկ այլ տեղեկություն էր, որ հայտնեցին Երևանից և Թբիլիսիից: ՌԴ քաղաքացիները կարող են ստանալ ԱՄՆ մեկնելու վիզաներ այլ պետություններում, այդ թվում Հայաստանում, գործող ամերիկյան դեսպանատներից: Օրերս Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, թե պատրաստ են ԱՄՆ մուտքի վիզաներ տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին, եթե վերջիններս դիմեն Վրաստանում ԱՄՆ դեսպանություն: Ամերիկյան դեսպանատանը պարզաբանել են՝ երրորդ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը սովորական աշխատանքային գործընթաց է: Ընդ որում՝ նշվում է, որ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիները մուտքի վիզան կարող են ստանալ ութ օրվա ընթացքում: Նկատենք նաև, որ չնայած Ռուսաստանի և Վրաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, այդուհանդերձ, պաշտոնական Թբիլիսին, 2012-ից սկսած, Ռուսաստանի քաղաքացիների համար միակողմանիորեն չեղարկել է մուտքի վիզայի պահանջը, և արդեն 5 տարի է, ինչ ՌԴ քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել Վրաստան: Դիտորդները նկատում են, որ այս հնարավորությունը հետաքրքիր կարող է լինել ՌԴ Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի բնակիչների համար: Ռուսաստանի քաղաքացիները կարող են ԱՄՆ մուտքի վիզա ստանալ աշխարհի այլ երկրների դեսպանատներում, այդ թվում՝ Երևանում, այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Սա, անշուշտ լավ հնարավորություն է` թե՛ Հայաստանի դեր, թե՛ տնտեսական զարգացման տեսանկյունից: Ռուս զբոսաշրջիկների այցելությունները Հայաստանում, այժմ արդեն ԱՄՆ վիզա ստանալու նպատակով, իրենց հերթից զբոսաշրջային շարժին ու աշխուժացմանը կնպաստեն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am