Հայաստան-ԵԱՏՄ. գործարք առանց շահույթի. ampop.am

Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ) լիիրավ անդամ, շարունակում է չնչին օգուտներ ստանալ այս միությունից: Մինչդեռ արդեն 4 տարի է անցել այն օրվանից, երբ երկրի նախագահը երկրի ապագան կապեց ԵՏՄ-ի հետ, անսպասելիորեն հրաժարվելով ԵՄ ասոցացման համաձայնագրից: Չկայացած գործարքը կարող էր ընդլայնել Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները: Իսկ դրա համար կային բոլոր նախադրյալները, քանի որ Բրյուսելը գլխավորում էր Երեւանի արտաքին առեւտրային գործընկերների ցանկը: Ի՞նչ փոխվեց այդ ժամանակվանից, երբ Հայաստանը նախապատվությունը տվեց ԵՏՄ-ին, որոշել են պարզել Աստղիկ Գեւորգյանն ու Սուրեն Դեհերյանը: Հրաժարվելով մի հնարավորությունից հանուն մեկ ուրիշ հնարավորության` Հայաստանը հայտնվեց բարդ իրավիճակում: Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վիճակագրության, 2017թ. առաջին 5 ամիսների դրությամբ ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ ապրանքաշրջանառությունը անդամ-երկրների միջեւ, կազմել է 20.5 մլրդ դոլար, որը 28.2%-ով ավել է 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, Հայաստանի մասնաբաժինը մյուս երկրների շարքում ամենաչնչինն է` կազմելով ընդամենը 0.9%: Այս առումով, «Ելք» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը նշել է, որ ԵՏՄ-ին ինտեգրումը սխալ էր, եւ Եվրասիական միությունն օգուտ չի տվել Հայաստանի տնտեսությանը: «Հայաստանը պետք է սկսի ԵՏՄ կազմից դուրս գալու գործընթացը», -նշել է խմբակցության առաջնորդներից, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա գործընկերները վստահեցնում են. այս բողոքը հասցեագրված է երկրի գործող իշխանություններին, որպեսզի նրանք ուշքի գան եւ պաշտպանեն երկրի շահերը:   Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 85 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am