Ալիևի պայմաններն ընդունելու գիծը բռնած կործանվող Հայաստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Հայաստանին ներկայացնելով հերթական պահանջների շարքը, հիշեցրեց, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերն ավելի ուժեղ են, քան 2020 թվականի աշնանը՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ։ «Բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ կրկին ասել, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի՝ ցանկացած պահի», - ասել էր Ալիևը։ Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում բանակաշինության հարցերին։

Հայաստանում իշխող քաղաքական ուժը, կարծես, չի էլ նկատում, որ այս օրերին Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են նախապատրաստվում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական գործողություններում զորքերի գործողությունների համակարգումը, հրամանատարության և հսկողության կատարելագործումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։ Հայտնում են, որ ադրբեջանցի զինվորականներն արդեն մեկնել են Թուրքիա։

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են խաղաղություն հաստատել, հետաքրքիր է, «խաղաղասեր» Ալիևն ինչո՞ւ է հերթական զորավարժություններն անցկացնում...

Ուժի ցուցադրությո՞ւն է դա միայն: Իրանի՞ն են ինչ-որ բան հասկացնում...

Իսկ եթե, սա ուղիղ սպառնալիք է Հայաստանին, որտեղ ադրբեջանական ստորաբաժանումները երբ ցանկանում, ուր ցանկանում մտնում են:

Իհարկե, Փաշինյանի իշխանությունը կարող է աչք փակել այս ամենի վրա, բայց միևնույն է, հարցերը մնում են անպատասխան. Ինչո՞ւ են ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ՀՀ տարածք, ինչո՞ւ չի Փաշինյանի իշխանությունը համարժեք պատասխանում, և ինչո՞ւ է նա այս իրավիճակում անվերջ խոսում Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգի» լեզվով ու ինչո՞ւ օրերս հրապարակավ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Մինչդեռ Ադրբեջանը ողջ ուժով շարունակում է ռազմական ոլորտի զարգացումը: Ոչ միայն գործ ունենք թուրքական աջակցության մասին, այլև մեծ թափով շարունակվում է Իսրայելի հետ համագործակցությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս ընդունեց աշխատանքային այցով Բաքվում գտնվող Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենին։ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքու էր ժամանել, նրան այցի ընթացքում ուղեկցում են մոտ երկու տասնյակ իսրայելցի գործարարներ։ Պատվիրակության կազմում կիբերանվտանգության և ներքին անվտանգության ոլորտների, ինչպես նաև գյուղատնտեսության և ջրամատակարարման ասպարեզներում մասնագիտացած ընկերությունների ներկայացուցիչներ են ընդգրկված, հայտնում էին լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ անցյալ ամսվա վերջին Ադրբեջանն առաջին անգամ դեսպանատուն բացեց Իսրայելում, և երեք տասնամյակ շարունակվող դիվանագիտական հարաբերություններից հետո Ադրբեջանն առաջին դեսպանատունը բացեց Իսրայելում, ինչը երկու երկրներում պատմական քայլ որակեցին ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։

Փաստացի Ադրբեջանը միակ երկիրն է աշխարհում, որն, ունենալով շիա մեծամասնություն, սեփական դեսպանատունը բացեց Իրանի վաղեմի հակառակորդ Իսրայելում։ Եվ պատահական չէր, որ Իսրայելի արտգործնախարարը ադրբեջանցի գործընկերոջ հետ ասուլիսում առաջին հերթին այդ փաստն առանձնացրեց․ - «Իսրայելն ու Ադրբեջանը համակարծիք են Իրանից եկող վտանգների հարցում։ Իրանական ռեժիմը սպառնում է մեր երկու տարածաշրջաններին, ֆինանսավորում է ահաբեկչությունը և ապակայունացնում ողջ Մերձավոր Արևելքը։ Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի թույլ չտանք Իրանին զարգացնել միջուկային հնարավորությունները։ Դա պետք է անել քաղաքական ու տնտեսական միջոցներով՝ միաժամանակ կազմավորելով վստահելի և վճռական զինված ուժեր»։

Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պատասխան ելույթում հարևանի՝ Իրանի մասին չխոսեց։ Բայց ընդգծեց, որ Իսրայելի հետ համագործակցությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում տարիների պատմություն ունի և առաջիկայում էլ ավելի է խորանալու։ «Այսօր մենք քննարկել ենք այդ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու հարցը։ Կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության վրա», - նշեց նա։

Թերևս կարիք չկա հիշեցնել, որ Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող առաջատար երկրներից մեկն է։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2016-2020-ին՝ Ապրիլյան քառօրյայից մինչև 44-օրյա պատերազմի տարիներին, Իսրայելը Ադրբեջանի գլխավոր ռազմական դոնորն է եղել՝ այդ ընթացքում ադրբեջանական զինանոցի մատակարարումների 69 տոկոսը հենց Իսրայելից է ստացվել։ Խոսելով այս ոլորտում երկկողմ համագործակցությունը խորացնելու մասին՝ Ադրբեջանի արտգործնախարարը միաժամանակ անդրադարձավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հեռանկարին, կրկին ընդգծելով՝ Բաքուն պատրաստ է դրան՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները ընդունելու դեպքում։

«Մենք վստահ ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, և դա պետք է իրագործվի միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչմամբ միջազգայնորեն ընդունված սահմաններում։ Հակամարտության ավարտից հետո Ադրբեջանը լայնածավալ աշխատանքներ է սկսել ազատագրված տարածքներում։ Մենք երախտապարտ ենք իսրայելական կողմին այս հարցում ցուցաբերած հետաքրքրության համար», - շեշտեց Բայրամովը։

Ընդ որում, նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված աջակցության համար, ընդգծելով. «Իսրայելը մեր կողքին էր թե պատերազմից առաջ, թե այդ ընթացքում»։ Պատերազմական այդ օրերին՝ 2020-ի հոկտեմբերին, Հայաստանը, ի նշան բողոքի, ետ կանչեց Իսրայելից իր դեսպանին։ Մեկ տարի անց, սակայն, Երևանը վերանայեց այդ որոշումը․ անցած տարվա ապրիլին Իսրայելում Հայաստանի դեսպանը վերադարձավ Թել Ավիվ մեկուկես տարվա ընդմիջումից հետո։

Եզրակացությունը մեկն է` Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մեծացումը համակարգային բնույթ է կրում, ու այս պայմաններում Հայաստանի իշխանությունը պարտավոր էր մտորել ամրապնդվելու, դաշնակիցների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, ոչ թե Բաքվի բոլոր պայմաններին համաձայնվելու գիծ բռնած Հայաստանը տանել կործանման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1402 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am