shamshyan.com-ը գրում է. Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 23։00-ի սահմաններում Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Քուվեյթի պետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Վահագնի թաղամասում բնակվող 45-ամյա Մեշալ Ալդաբուսի վարած Mercedes մակնիշի 49 D 011 AM համարանիշի և Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արգիշտի Ղահրամանյանի վարած մոպեդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդի վարորդ Ա. Ղահրամանյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Վիգեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Մ. Ալդաբուսն աշխատում է Հայաստանում Քուվեյթի պետության դեսպանի խորհրդական, իսկ մոպեդի վարորդ Ա. Ղահրամանյանը՝ «Վանիթար» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Վ. Խաչատրյանը՝ նույն ՍՊԸ-ի փոխտնօրեն։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը