ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ «Նաիրիտում» բռնկված հրդեհի հետևանքով տուժած ԱԻՆ երեք փրկարարները գերազանց վիճակում են:«Երեք փրկարարները, ովքեր շատ մոտ տարածությունից էին մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին, ինքնազգացողությունները վատացել էին, այժմ գերազանց վիճակում են, որևէ խնդիր չկա», - նշեց փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքով՝ «Նաիրիտում» առկա են արտադրական վտանգավոր նյութեր, թափոններ, որոնք պետք է կամ ոչնչացվեն, կամ հեռացվեն Հայաստանից. «Այս ուղղությամբ այնպես չէ, որ հրդեհից հետո ենք սկսել մտածել, արդեն մի քանի ամիս է, որ Դավիթ Տոնոյանի ու կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբավում էր այդ նյութերի չեզոքացման աշխատանքներով:
Այս ամենի համար առանձին միջոցներ են պետք, նախարար Տոնոյանը Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի ու Եվրամիության հետ համաձայնություն է ձեռք բերել ու Հայաստան են գալիս միջազգային փորձագետներ: Թե ինչ հաջորդականությամբ են արվելու աշխատանքները, որոշակի ֆինանսական ծրագիր պետք է կազմվի, որից հետո մենք այդ գումարների հայթայթմամբ կզբաղվենք»:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը