«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն շուրջ մեկ ամիս է՝ նոր տնօրենի պաշտոնակատար ունի: Նախկին տնօրեն Արթուր Թունյանին փոխարինել է Արթուր Խաչատուրյանը, ով նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով:
Փաստորեն, Խաչատուրյանը 2-3 օրվա տարբերությամբ նշանակվել է երկու պաշտոնում՝ օգոստոսի 2-ին ԷԿԵՆԳ-ի տնօրենի պաշտոնակատար, 4-ին՝ խորհրդական: Նշենք, որ Արթուր Թունյանը նույնպես խորհրդականի պարտականությունները համատեղում էր ԷԿԵՆԳ-ի տնօրենի պաշտոնի հետ. նա կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, այժմ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խորհրդականն էր: Թե ինչ աշխատանքի է անցել այժմ Թունյանը, ԷԿԵՆԳ-ից չհայտնեցին:
Մեր տեղեկություններով՝ Թունյանը շարունակելու է պետական աշխատողի իր գործունեությունը ՏՏ ոլորտում: Ըստ ամենայնի՝ նրան կվերապահվի Mobile ID համակարգի ներդրման և բջջային հեռախոսի միջոցով նույնականացման ծրագրի համակարգումը: Կառավարության որոշումն այդ ծրագրի մասին կառավարությունն ամիսներ առաջ է ընդունել:
Այն գործարկվելու է հոկտեմբերի 1-ից: Ծրագրի ներդրման «կնքահայրը», ինչպես պետական կառավարման համակարգում նմանատիպ այլ ծրագրերի դեպքում է, նույն Դավիթ Հարությունյանն է՝ Թունյանի կարիերայի «կնքահայրը»: Շատերի պնդմամբ՝ պետության անվան տակ քողարկված IT, ինչպես նաև ավիաոլորտում բիզնեսով զբաղվելն էլ «սանիկի» տարերքն է»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը