Ահաբեկչին` կտտանքների ենթարկվող «հրեշտակ» ներկայացնելու օպերացիան սկսվել է

Ապրիլի 13-ին Հայաստանի տարածքում հայտնաբերվեց և ձերբակալվեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Հայաստանի պաշտպանության նախարարությունն այլ մանրամասներ չի հաղորդել, նաև չի նշում, թե կոնկրետ որտեղ են հայտնաբերել ադրբեջանցի զինվորին։ Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հաստատեցին, որ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին այս պահին ոստիկանության բաժանմունքում է։ «Ազատության» տեղեկություններով՝ նա Կապանի ոստիկանական բաժնում է։

Երկու զինծառայողի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Անցած օրերին Հայաստանում ադրբեջանցի մեկ զինվոր է ձերբակալվել, ևս մեկին որոնում էին: Երեկ հայտնի դարձավ, որ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը, «Ազատության» հետ զրույցում ասել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ «Իմ տեղեկություններով՝ դրա մոտից հանել են էդ տղամարդու հեռախոսը», - ասաց համայնքապետը։ Փարամազյանը նշեց, որ Կապանի սպանված բնակիչը հրազենային վնասվածքներ է ունեցել։ Դեռ չգիտեն սպանությունը կոնկրետ երբ է տեղի ունեցել, բայց նրա մարմինը հայտնաբերել են երեկոյան։

Այս հաղորդումից ժամեր առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահակակետում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ։ Մամուլը անմիջապես գրեց, որ քննվող հիմնական վարկածներից մեկն ադրբեջանցիների կողմից սպանությունն է։
Ադրբեջանն իր հերթին անցել է դիվանագիտական հարձակման: Հայաստան ներթափանցած ահաբեկչին ներկայացնում են որպես կտտանքների ենթարկվող մի «հրեշտակ»...

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հատուկ հայտարարությամբ դիմել է միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով արձագանքել Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի փաստին»: Ալիևան վկայակոչել է հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը և պնդել, թե «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի»։

Իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ադրբեջանցի զինծառայողին խոշտանգելու փաստով»: Գերատեսչության հաղորդագրության համաձայն` «մի շարք լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի էջերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Հայաստանում գերեվարված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 2003 թվականին ծնված Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուն անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկվում»: «Հրապարակված տեսանյութերի առնչությամբ Գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 115.2 հոդվածով (գերիների նկատմամբ խոշտանգում, դաժան կամ անմարդկային վերաբերմունք)», - ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Իսկ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն «անհիմն» է որակել երեկ Կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ կոչ անելով փոխարենը «վերադառնալ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին, որոնցից նա հրաժարվում է անցյալ տարվա դեկտեմբերից»: Բաքուն կոչ է անում Երևանին նաև «բացել հաղորդակցության ուղիները, կատարել եռակողմ հռչակագրից բխող պարտավորությունները, այդ թվում՝ իր զորքերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի տարածքից, և դադարեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունները»: Բաքուն «անհիմն և անընդունելի» է որակել Փաշինյանի այն մեղադրանքները, որ Ադրբեջանն է ապրիլի 11-ին սահմանին սադրանք իրականացրել, որը հանգեցրել է երկու կողմերի զինվորականների մահվան։

Հիշեցնենք, որ Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին: Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար: Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը պնդել է նաև, թե Փաշինյանը, կրկնելով 1991թ. սահմանագիծը որպես սահմանազատման հիմք օգտագործելու գաղափարը, «պետք է պարզաբանի, թե թե ինչ նկատի ունի 1991-ի սահմաններ ասելով»:

Այսօր հայտնի դարձավ, որ Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին: Հայաստանի իշխանությունները, եթե Հայաստանի պետության շահերով են առաջնորդվում ոչ մի դեպքում ահաբեկչին չպետք է հանձնեն ադրբեջանական կողմին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3403 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Սասուն Միքայելյա՛ն, դու ու՞մ տակից դուրս եկար, չափդ չանցնես, թե չէ կհիշեցնենք․․․»․ Իսրայելյան (video) Ալեն Սիմոնյանը ինչ ասես դուրս է տալիս, ինչպե՞ս եք նրա ասածը հիմք ընդունում․ Ռոբերտ Քոչարյան (video) Ես հավակնություն չեմ ունենա վարչապետի պաշտոնի, եթե․․․ Նախագահ Քոչարյան (video) «Արարատ Միրզոյանի ասածը անբարոյականություն էր»․ Ռոբերտ Քոչարյան (video) Առաքել Սրբազանն Արգիշտի Քյարամյանի հայրն է, զավակ ունի, եպիսկոպոս չէ՞. հարց՝ Փաշինյանին (video) Էս ուր ենք հասել․ Ալեն Սիմոնյանը բանակի մարտունակությունն է գնահատում․ Ռոբերտ Քոչարյան (video) Արդյոք Ռոբերտ Քոչարյանին զեկուցվել է, որ Փաշինյանը հավաքագրված գործակալ է (video) Հայկ Սարգսյանի շահերից չի բխում, եթե հրապարակենք․ ինչու՞ է Հայկ Սարգսյանը դուրս մնացել ցուցակից (video) Ես, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը միայն մի ընդհանուր բան ունենք․ Ռոբերտ Քոչարյան (video) Եռաբլուրից զոհվածների ծնողները գիտե՞ք՝ ինչ էին ձեզ փոխանցում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ի՞նչ միլիոնավոր դոլարներ է Սամվել Կարապետյանը ներդրել Հայաստանի ուժեղացման համար (video) Ալեն Սիմոնյանը մի հիմարություն կասի, Պուտինը 200% տարիֆ կդնի ՀՀ-ի վրա, ինչ են անելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Ձեր աջակիցը Վեհափառին սպանելու կոչ է անում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ծեծկռտուք՝ Գեղարքունիքում․ գյուղապետարանի մոտ վեճի մասնակիցները հարվածներ են հասցրել միմյանց Տուգանքները կաթվածահար են անում առաքման ոլորտը Երևանում ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն. Ռոբերտ Քոչարյան Ծաղր երաժիշտների հանդեպ. ում համար էր ԱԱԾ-ն գործիք գնում․ oragir.news Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը Խոսակցությունները, թե ադրբեջանական բենզինի ներկրման շնորիվ է Հայաստանի շուկայում գինն իջել, հիմարություն են․ Քոչարյան TRIPP-ը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու. Ռոբերտ Քոչարյան Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․փաստաբան Ռազմական ինքնաթիռ է կործանվել Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի առոջղական վիճակը ծանր է Ներքաղաքական առումով ունիկալ իրավիճակ է. հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանը պետք է անի ամեն ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am