Երկրորդ ադրբեջանցուն ևս գտել են քաղաքացիները
Օրեր առաջ 2 ադրբեջանցի զինվորականներ անցել էին ՀՀ սահմանը և մտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աշոտավանի բնակավայրի մոտակա գյուղը՝ Բնունիս:
Նրանց նկատել էին գյուղի բնակիչները, և անգամ բռնել ադրբեջանցիներից մեկին ու հանձնել ոստիկանությանը:
Այսօր ՀՀ Պմ-ն հայտնեց, որ ադրբեջանցի երկրորդ զինծառայողը ևս ձերբակալվել է:
Մեզ հասած տեղեկություններով ադրբեջանցուն բռնել են քաղաքացիները, այլ ոչ թե հայտնաբերել է ոստիկանությունը: