Արթուրն ինձնից հայ օլիգարխների ու Վանո Սիրադեղյանի մասին տեղեկություններ էր ուզում. վկա

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով  այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Սրբուհի Այվազյանը ևս պետք է հարցաքննվեր, սակայն հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմումք տալուց: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: «Երկուս ու կես տարի ճանչում եմ Արթուր Վարդանյանին, նրան անձամբ  եմ նամակ ուղարկել Ֆեյսբուքով: Հայրիկիս գրած գիրքը վաճառելու համար նրան նաեւ իմ հեռախոսահամարն եմ տվել: Մի քանի օրից նա ինձ զանգել է, հանդիպել ենք, գիրքը գնել է: Նա պատմել է Քեսաբն ազատագրելու մասին,  ես էլ վստահել եմ նրան: Նրա համար Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի ժողովրդին միավորող դրոշ եմ սարքել: Այնուհետեւ այն կնիքի է վերածվել իր կազմակերպության համար: Իմ ծննդյան օրն Արթուրը անակնկալ խնջույք է կազմակերպել Նորքի տանը, որին նաեւ այլ մարդիկ են մասնակցել: Հետաքրքիր զրուցակից էր ֆեյսբուքով, նրանից հետաքրքրվել եմ` արդյոք ամուսնացած է, տվել է խուսափոխական պատասխան եւ ես մտածեցի, որ ամուսնացած չէ, համացանցով ես նրան  խոտովանել էի իմ համակրանքի մասին, նա ինձ խնդրեց, որ չկապվեմ նրա հետ»,-ասել է նա: Նա նաեւ նշել է, որ Արթուր Վարդանյանն իրենից ուզել է հայ օլիգարխների, պատգամավորների երկրի նախկին նախագահների նրանց ունեցվածքի մասին տեղեկություններ, «Նաեւ Վրաստանում նրա համար նկարել եմ Բաքու -Վրաստան երկաթգիծը»: Բացի դրանից Արթուր Վարդանյանը հետաքրքրվել է նաեւ Վանո Սիրադեղյանով: Սրբուհի Այվազյանը նշել է, որ տեղյակ չէ զինված հանցախմբի, Նորք-Մարաշի տանը պահվող զենք-զինամթերքի եւ նախապատրաստվող հեղաշրջման մասին:  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am