«Սառը ցնցուղների» ու «ապտակների» պակաս Էրդողանը չի զգում

ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից վերջերս հետևողականորեն Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականությունը կարելի է որակել որպես` պարբերաբար «սառը ցնցուղի» քաղաքականություն: Օգոստոսի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 15 թիկնապահների դեմ մեղադրանքներ են առաջադրվել նրա՝ մայիսին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ցուցարարների վրա հարձակվելու պատճառով, ինչի հետևանքով տուժել էին առնվազն 9 մարդ։ Էրդողանի թիկնապահների գործով Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է կանխակալության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ը տարածել է հայտարարություն, որում բացասաբար է գնահատել ԱՄՆ-ի որոշումը՝ նախագահ Էրդողանի 15 թիկնապահների դեմ մեղադրանք առաջադրելու մասին։ «Մենք լրջագույն ձևով բողոքում ենք այն պատճառով, որ այդ կանխակալ մեղադրական եզրակացությունն ընդունվել է»,-ասվում է հաղորդագրությունում։ Նախարարությունն ընդգծել է, որ այդ հարցով իրենց արձագանքը փոխանցվել է Անկարայում ԱՄՆ դեսպանին։ Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Գերմանիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ արեց չսխալվել և ձայն չտալ «Թուրքիայի թշնամի» կուսակցություններին: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը, ասել էր՝ «Էրդողանը ամբողջությամբ կորցրել է չափի զգացողությունը»: Գերմանիայի խորհրդարանի կողմից անցած տարվա հունիսին ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակներից Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որով նա գերմանաբնակ թուրքերին կոչ էր արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում չքվեարկել Քրիստոնեա-դեմոկրատական միության Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու Կանաչների օգտին՝ նրանց որակելով «Թուրքիայի թշնամիներ»: Օզդեմիրը «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, թե ուրախ է, որ իրենց կուսակցությունն Էրդողանի «սև ցուցակում է»: «Լավ է, որ այդ ցուցակում ենք: Եթե չլինեինք, հիասթափություն կապրեինք: Եթե Էրդողանը խորհուրդ չի տալիս քվեարկել մեր օգտին, նշանակում է ճիշտ ուղու վրա ենք: Մեզ համար պատիվ է այդ ցուցակում լինելը»,- ասել է Օզդեմիրը: Ինչևէ, Գերմանիայում կայանալիք ընտրություններից առաջ սրված Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ֆոնին ԵՄ պաշտոնյաները դարձյալ քննադատում են «Եվրոպայից հսկայական քայլերով հեռացող Թուրքիային»: Եվրամիության և Թուրքիայի միջև բանակցություններ, որպես այդպիսին, չեն ընթանում, Բրյուսելում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, կրկին շեշտելով՝ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից: «Ես կասկածներ ունեմ, որ Էրդողանը, ում հետ ես մշտապես ընկերական հարաբերություններ եմ ունեցել և ունեմ, սպասում է, որ Եվրոպան ինքը հայտարարի բանակցությունների դադարեցման մասին, որպեսզի ողջ պատասխանատվությունն ընկնի Եվրամիության, այլ ոչ՝ Թուրքիայի վրա»,- հայտարարել է ԵՄ գործադիր մարմնի ղեկավարը, հավելելով՝ թուրքերին պետք է հասկացնել, որ հենց Էրդողանի համակարգն է անհնարին դարձրել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Յունկերի այս հայտարարությունից առաջ էլ ԵՄ առաջատար երկրներից մեկի՝ Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն էր հայտարարել՝ ներկայիս Թուրքիան Եվրամիության անդամ չի կարող դառնալ: «Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ցանկանում դա, այլ որովհետև թուրքական կառավարությունն ու Էրդողանն են արագորեն երես թեքում այն ամենից, ինչը պաշտպանում է Եվրոպան»,- ասել էր ԳԴՀ արտգործնախարարը: Գերմանիան հետաքրքրված է Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կառուցմամբ, սակայն իրականությունը ստիպում է կոշտ քաղաքականություն վարել։ Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամենամյա ասուլիսի ժամանակ։ «Ես կցանկանայի լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, սակայն մենք պետք է իրականությանը նայենք երես առ երես»,-ասել է նա։ Մերկելը հիշեցրել է երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի, ինչպես նաև Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների մասին։ «Այդ իսկ պատճառով մենք որոշեցին վերաուղղորդել մեր քաղաքականությունը»,-նշել է նախարարների կաբինետի ղեկավարը։ ԵՄ-ն և կառույցի անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այս հայտարարությունները հնչում են Բրյուսելի և Անկարայի միջև աննախադեպ լարված հարաբերությունների ֆոնին: Կողմերի միջև երկխոսությունը փակուղի մտավ անցյալ տարի Թուրքիայում հեղաշրջման փորձին հաջորդած իրադարձությունների պատճառով: Բրյուսելի գնահատմամբ՝ թուրքական իշխանություններն ընդդիմախոսների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել: ԵՄ երկրները նաև պնդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարման օրոք մարդու իրավունքների ոլորտում աննախադեպ հետընթաց է արձանագրվել: Որպես ապացույց մատնանշվում է թուրքական լեփ-լեցուն բանտերը, որոնցում հարյուրավոր լրագրողներ, իրավապաշտպաններ ու ընդդիմադիր գործիչներ են պահվում: Մեկ տարի շարունակ Թուրքիայի արևմտյան դաշնակիցներն Էրդողանին կոչ են անում մեղմել գործելաոճը, մինչդեռ Անկարան հետզհետե ավելի է խստացնում ճնշումները: Թուրքիայում աննախադեպ ձերբակալությունների, պաշտոնանկությունների, քրեական հետապնդումների ֆոնին անցյալ նոյեմբերին Եվրոպական խորհրդարանը քվեարկեց Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները կասեցնելու օգտին: Թեև այդ որոշումը պարտավորեցնող բնույթ չի կրում, Անկարան, այդուհանդերձ, չթաքցրեց զայրույթը՝ քննադատությունների տարափ հնչեցնելով եվրոպացի օրենսդիրների և պաշտոնյաների հասցեին: Ի դեպ, վերլուծական շրջանակներում համոզված են, որ թուրքական կողմն ընդամենը ձևացնում է, թե հավատում է իր եվրոպական ապագային, քանի որ կուլիսներում միանգամայն այլ որոշումներ է կայացնում՝ Մոսկվայի և Թեհրանի հետ հարաբերությունները ջերմացնելու ուղղությամբ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am