Հուրգադայում վիրավորում ստացած կինը Երևան կտեղափոխվի

Հուրգադայում վիրավորում ստացած կինը կտեղափոխվի Երևան: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: «ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանից հետաքրքրվել է հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետեւանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակով։ Դեսպանը տեղեկացրել է, որ տուժածն ապաքինվում է, եւ եգիպտացի մասնագետներն արդեն հնարավոր են համարում առաջիկա օրերին նրա տեղափոխումը Հայաստան։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիվանդը բուժման ընթացքում գտնվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության մշտական ուշադրության և հոգացության կենտրոնում։ Լևոն Ալթունյանը խնդրել է, որ տուժած հայ զբոսաշրջիկի վերադարձի չվերթի մասին նախարարությանը նախապես տեղեկացվի նրան օդանավակայանից բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար։ Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին Լևոն Ալթունյանը հանձնարարականներ է տվել տուժածի հայրենիք տեղափոխվելուց հետո կազմակերպել մասնագետների կոնսիլիում, գնահատել նրա առողջական վիճակը և զեկուցել հետագա բուժման ընթացքի մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից առաջին ազդանշանն ստանալուց հետո օգոստոսի 3-ին Եգիպտոս էր գործուղվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը` տուժածի վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հայ վիրաբույժը եգիպտացի մասնագետների հետ իրականացրել էր երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել էին լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։ Դեռ պրոֆեսորի Կահիրեում գտնվելու ժամանակ հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Օգոստոսի 9-ին, վիճակի բարելավումով, նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխել էին հիվանդասենյակ։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am