Ու սա Գյումրու կենտրոնում ցուցադրաբար կարկանդակ կծել չէ...

Վայոց ձոր Նիկոլ Փաշինյանի այցելությունը նշանավորվեց նրանով, որ մարզի ամենախոշոր գյուղում՝ Մալիշկայում, 47-ամյա մի կին ձեռքին եղած անձրևանոցը նետել էր նրա ուղղությամբ: Այս եղելության մասին լուրն արագորեն հետին պլան մղեց անխտիր բոլոր նորություններն ու դարձավ լրահոսի գլխավոր թեման:

Արժե՞ ասել, որ Փաշինյանի վրա անձրևանոց նետելու մասին տեղեկությունը, որն արագորեն հաստատվեց, զանազան-զարմանազան գրառումների, մեկնաբանությունների հեղեղ հարուցեց սոցիալական ցանցերում: Նմանապես՝ արժե՞ ասել, որ բազմաթիվ գրառումների ու մեկնաբանությունների հեղինակներ արտահայտվում էին անձրևանոց («զոնտիկ») նետած քաղաքացու կողմից: Կային ավելի «թունդ» արտահայտվողներ...

Բայց ո՞վ է անձրևանոցը նետած քաղաքացին՝ 47-ամյա կինը, ում փաշինյանական ոստիկանները, հասկանալի է, տեղում անմիջապես ձերբակալել են: Կատարվածից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ «Խոցել հովանոցով»-ի հայկական տարբերակը կիրառած կինը Մալիշկայում վարձով է բնակվում: Իսկ վարձով է բնակվում այն պարզ ու ահավոր պատճառով, որ զրկվել է Բերձորում գտնվող իր տնից: Այսինքն, այդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանի պատճառով տնազրկված հայրենակից է: Նրա տունը, նրա քաղաքը Նիկոլ Փաշինյանը հանձնել է իր սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիևին:

Ահա այդ հանգամանքները նկատի ունենալով՝ կարծում ենք, Նիկոլ Փաշինյանը պետք է չափազանց գոհ լինի, թերևս, որ իր ուղղությամբ ընդամենը 1 առարկա են նետել, այն էլ՝ անձրևանոց: Հաշվի առնելով այն չարիքն ու ավերները, որ Հայաստանում, Արցախում գործել է Նիկոլ Փաշինյանը՝ նա ու իր անձի ֆիզիկական գոյությունը պահպանող-պաշտպանողները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն այնպիսի ենթադրական իրավիճակի, երբ կենցաղային տարբեր առարկաներ կամ իրեր կարող են թռչել իրենց ուղղությամբ: Չնայած, կարծում ենք, որ առանց մեր դիտարկման էլ նրանք դա գիտեն: Ի վերջո, հենց այնպես չէ, որ Փաշինյանը զրահամեքենայով է շրջում, հենց այնպես չէ, որ ահռելի թիկնազորքով ու ոստիկանական մի ամբողջ բանակով շրջապատված է այսուայնկողմ գնում: Նա գիտե: Նա, բնականաբար, վախենում է: Դա այն եզակի բաներից է, որ նա ճիշտ է անում:

Ու սա Գյումրու կենտրոնում ցուցադրաբար կարկանդակ կծել չէ: Սա իրական պայմաններում, իրականում տնազրկված, իրական մարդու բնական ռեակցիայի հետ բախում է: Դեռ որ՝ այսպես:

Պատերազմի աղետ, պարտություն ու կորուստներ բերելուց հետո մարդկանց վրա մուրճ ճոճողը, ելնելով տիեզերական հավասարակշռության օրենքներից, պետք է գոնե այնքանը հասկանա, որ իր ճոճած առարկան մի օր հետ է գալու իր ուղղությամբ ու վրա:

Առնվազն մի քանի տասնյակ հազար հայ մարդիկ զրկվել են իրենց հայրենիքից, տունուտեղից, իրենց ամեն ինչից, իրենց նախնյաց շիրիմներին խոնարհվելու, իրենց բնօրրանում իրենց ու զավակների ապագան կառուցելու մարդկային տարրական իրավունքներից:

Հազարավոր ծնողներ որդեկորույս են դարձել: Առնվազն 10 հազար հայ երիտասարդներ վիրավորվել ու հաշմվել են:

Եվ այդ ամենի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է:

Նա, ի դեպ, պատասխան չի տվել նաև երիտասարդ հղի կնոջը իր ավտոշարասյան մեքենաներից մեկով վրաերթի ենթարկելու, նրա ու իր չծնված երեխայի կյանքն ընդհատելու համար...

Առնվազն 3 սերնդի զոհողությունների ու կյանքերի գնով ունեցած նվաճումները զրոյացվել են: Ու ո՛չ մեկը, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը այդ ամենի համար պատասխանատվություն չեն կրել, շարունակում են ոչ միայն ապրել ու ըմբոշխնել կյանքի վայելքները, այլև շարունակում են լինել իշխանություն և երկիրը կտոր-կտոր հանձնել թշնամուն:

Ձևական-ցուցադրական «դերասանությունների« սիրահար Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ տեսախցիկների համար գնում ու խոնարհվում է իր իսկ ստեղծած մղձավանջի հետևանոքով զոհվածների շիրիմներին: Խոնարհվում է, իսկ տապանաքարերը ձեռքեր չունեն կեղծավորին իրենցից վանելու համար:

Եվ այդքանից հետո, ասում եք՝ անձրևանո՞ց: Երևի աշխարհի բոլոր անձրևանոցները չեն բավականացնի...

Ի դեպ, դառը քմծիծաղ է հարուցում տարածված պաշտոնական տեղեկատվությունը, որ անձրևանոց նետած քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Իրենց մնար՝ ահաբեկչություն էլ կորակեին: Մինչդեռ մարդը ոչ քար է նետել, ոչ էլ անգամ՝ մուրճ, այլ թերևս ցանկացել է ինչ-որ բան ասել Փաշինյանին, վերջինիս շրջապատող ոստիկանները տնազրկված կնոջը թույլ չեն տվել մոտենալ, միգուցե նաև քաշքշել ու կոպտել են (դե, փաշինյանական ոստիկաններ են, չէ՞, նրանցից, որ զոհվածների ծնողներին են գետնին տապալում), և առանց այդ էլ հուսահատության եզրագծից այն կողմ հայտնված կինը ձեռքին եղածը նետել է Փաշինյանի ուղղությամբ:

Ավելի ուշ, երեկոյան հայտնի դարձավ, որ անձրևանոցը Փաշինյանի ուղղությամբ նետած կինն ազատ է արձակվել...

...Հայաստանն է շարունակում է բանտված ու պատանդառված մնալ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 3874 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am