Պետությո՞ւն է, թե՞ «պրախոդնոյ դվոր»

Երեկ Սիսիանի Բնունիս երկու ադրբեջանցիներ էին մտել, մեկին բռնել են, մյուսին փնտրում են:

Սիսիանի Բնունիս գյուղ մտած ադրբեջանցիները երկուսն են եղել՝ մեկին գյուղի ժողովուրդը բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, երեկ «Ազատությանը» փոխանցեց Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը՝ նշելով՝ մյուսին փնտրում են։

Բռնված ադրբեջանցին, ըստ Հակոբջանյանի, սկզբում Բնունիսում է եղել, բայց հայտնաբերվել է Աշոտավան գյուղի փողոցում։ Համայնքապետն այլ հարցերի չպատասխանեց, միայն ասաց, որ ադրբեջանցին քաղաքացիական հագուստով է եղել։
Թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել մտնել համայնքի բնակչի տուն, Հովհաննիսյանը հրաժարվեց մանրամասնել՝ հորդորելով դիմել համապատասխան մարմիններին։ Նա ամեն դեպքում վստահեցրեց, որ ադրբեջանցիները գյուղում լինել չեն կարող։ Ըստ Բնունիսի համայնքապետի՝ ադրբեջանական դիրքերը հեռու են իրենց գյուղից։

Երեկ ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ այսօր ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Վկայակոչելով վերջինիս՝ ՊՆ-ն նշում է, որ նրա հետ ևս մեկ զինծառայող է եղել, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ադրբեջանն էլ հաղորդեց, թե Նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայողներ են մոլորվել՝ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։ Նշված շրջանը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։

Ի՞նչ է, ուրեմն ստացվում...

Սյունիքի Բնունիս, Աշոտավան համայնքներում՝ հայ-ադրբեջանական սահմանից մոտ 20 կիլոմետր խորության վրա ադրբեջանցիների գտնվելուց մեկ օր անց Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս որևէ բացատրություն չի տվել, թե որտեղից են նրանք հատել հայ-ադրբեջանական սահմանը, ինչպես են հասել Սիսիան, ինչ նպատակով են ներթափանցել, ձերբակալված մեկ ադրբեջանցուց բացի կա արդյոք այլ ձերբակալված։

Ինչպե՞ս կարող է Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզությունը մինչ այս պահը որևէ տեղեկատվության հիման վրա որևէ բացատրություն չներկայացնի իր պետության քաղաքացիներին: Ի վերջո, սա պետությո՞ւն է, պատկան մարմիններն իրենց տեղո՞ւմ են:

Այս անորոշ վիճակը ոչ միայն անհանգստացնող է Սյունիքի բնակիչների համար, այլև, առհասարակ` ամբողջ հասարակության համար։ Փաշինյանի իշխանությունը Արցախում իրավիճակի պատասխանատու է կարգել ռուս խաղաղապահներին, ձեռքերը ծալած նստել են: Իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքում այս անհասկանալի վիճակի պատասխանատուներն ովքե՞ր են...

Այսինքն, գիշերը դիմակավորված անձինք թակում են Բնունիսի բնակիչներից մեկի տան դուռը, ոչինչ չեն խոսում, բնակիչը փակում է դուռը ու զանգում ոստիկանություն։ Ավելի ուշ Սիսիանի մեկ այլ համայնքի՝ Աշոտավան գյուղի փողոցներից մեկում տեղացիները հայտնաբերում են մեկ ադրբեջանցու ու հանձնում ոստիկաններին։

Այսինքն, այս երկրում իրավապահները չեն կարողանում անհրաժեշտ գործողություններ իրականացնել, ժողովո՞ւրդն է իրականացնում իրավապահների գործառույթները:

Երեկ Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող, որն էլ պատմել է, թե իր հետ եղել է ևս մեկ զինծառայող։ Մինչդեռ Սիսիանի բնակիչները, վստահ չեն, որ Հայաստան են ներթափանցել ընդամենը երկու հոգի և կասկածներ ունեն, որ հնարավոր է խումբ է հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Ո՞վ պետք է պատասխանի բոլորին անհանգստացնող հարցերին։

Իշխանությունները դեռ բացատրություններ չեն տվել Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների մասին։ Պաշտոնապես չի հստակեցվել անգամ, թե հայ-ադրբեջանական սահմանի որ հատվածից էին ադրբեջանցի զինծառայողները մտել Հայաստան։

Իշխանության մի ներկայացուցիչ այսօր հանդես է եկել «ցնցող» պարզաբանմամբ...

Սա քաղաքական գնահատականի հարց չէ, ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահում, որ ադրբեջանցիներն անարգել մուտք են գործում ՀՀ սուվերեն տարածք։ «Սա պետք է համապատասխան մարմինները պատասխանեն՝ պաշտպանության նախարարություն, ԱԱԾ։ Ես չեմ կարող կարծիքի ժանրում խոսք ասել այս դեպքերի հետ կապված», - ասաց Խանդանյանը։

Հարցին, թե նրա՝ Հայաստանում գտնվելը ինչ ռիսկեր կարող է առաջացնել, Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Մեկ հոգու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում։ Պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը և այլն, որոնողական աշխատանքները կարող է ինչ-որ բարդություններ ունեն»։

Ահա, իշխող խմբի ներկայացուցչի պատկերացումը` երկրի անվտանգային ու պաշտպանական հարցով` «մեկ հոգի» թշնամին ի՞նչ պետք է անի...

Ինչպես ասում են` խոսքերն ավելորդ են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2701 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am