Հրապարակ օրաթերթը գրում է. Մենք գրել էինք, որ Կենտրոնական բանկի վիճակագրության եւ դրամավարկային քաղաքականության վարչությունները պետք է ամբողջությամբ տեղափոխվեն Դիլիջան, ինչն աշխատակիցների դժգոհությունն է հարուցել։ Իսկ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանը՝ Վաչե Գաբրիելյանի կինը, կտրականապես չի ցանկանում տեղափոխվել։ Մեր տեղեկություններով, նրան ուզում են նշանակել ԿԲ նախագահի խորհրդական, որ մնա Երեւանում:
ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը մեզ ասաց, որ «Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն» տեղափոխման գործընթացը շարունակվում է, դրամավարկային քաղաքականության այն բաժինները, որոնք մնացել են Երեւանում, եւս տեղափոխվելու են Դիլիջան: «ԿԲ այն աշխատակիցները, ովքեր այս կամ այն պատճառներով չեն տեղափոխվել Դիլիջան եւ տեսնում են, որ այլ բաժիններում կան թափուր հաստիքներ, որոնց իրենք կհամապատասխանեն, կարող են դիմել՝ այդ հաստիքների համար մրցույթին մասնակցելու համար: Հավելենք, որ Դիլիջան տեղափոխվողների համար ստեղծվել են բոլոր բավարար պայմանները»: Ինչ վերաբերում է Հասմիկ Ղահրամանյանին, Բերբերյանն ասաց, որ նա շարունակում է կատարել դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժնի պետի պարտականությունները: Թերեւս, դժվար կլինի ապացուցել, որ ԿԲ նախագահի խորհրդականի թափուր հաստիք կար, եւ փոխվարչապետի կինը դիմել է այդ պաշտոնի համար մրցույթին մասնակցելու։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը