Թուրքիա` Պուտինի այցից առաջ ժամացույցի «սլաքներն են ուղղում»

Պաշտոնական Անկարան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրեն, նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Լավրովի հետ քննարկել են Հարավային Կովկասին, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
Լավրովն իր հերթին ընդգծել է, թե Մոսկվան ողջունում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում հետպատերազմական վերականգնումը։ «Ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հիմքում են»,- ըստ «Ազատության», նշել էր Ռուսաստանի արտգործնախարարը և հույս հայտնել, որ «ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այդ գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը»։

Թուրքիան անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը և Հայաստանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն համապարփակ խաղաղության համաձայնագիր, և կշարունակի խորհրդակցություններն այս հարցով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը` ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո:
Լավրովն այսպիսով կրկնել է, որ Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հատուկ ընդգծելով, որ գործընթացը իրենց օգնությամբ է սկսել: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ: Ողջունում ենք տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունն ապաշրջափակելու ջանքերը։ Անշուշտ, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը», - նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը: Լավրովը պնդել է, թե Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ մնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքում: Ինչպես նախորդ ամիսների ելույթներում, այսօր էլ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, թե արտաքին ուժերը փորձում են խոչընդոտել։ «Հուսով ենք, որ մեր ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը», - ընդգծել է նա։

Սերգեյ Լավրովը Անկարա էր ժամանել երեկ` թուրքական կողմի հրավերով։ Լավրովն ու Չավուշօղլուն նախ հանդիպել էին ոչ պաշտոնական՝ աշխատանքային ընթրիքի ձևաչափով։ Հաջորդ օրն ավելի ուշ նրան ընդունել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս հանդիպումից մանրամասներ դեռ չկան:

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների Ուկրաինա ներխուժելու պատճառով Թուրքիան գրեթե չի սահմանափակել համագործակցությունը Ռուսաստանի հետ և չի միացել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։

Լավրովն Թուրքիա կատարած այցի ընթացքում Հարվային Կովկասի, Ուկրաինայի, միջազգային և տարածաշրջանային այլ հրատապ հարցերից բացի մտադիր է քննարկել նաև համատեղ ռազմավարական ծրագրերը՝ «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը, «Ակկույու» ատոմակայանի շինարարության ընթացքը․ ատոմակայանը Թուրքիայում Ռուսաստանն է կառուցում։

Անցած տարի գարնանը Թուրքիայի նախագահը ստանձնել էր Կիևի և Մոսկվայի միջև հիմնական միջնորդի դերը, Թուրքիայում անցած գարնանը նույնիսկ մի քանի նման հանդիպում էր տեղի ունեցել։ Անցած տարվա մայիսից, սակայն, ռուս-ուկրաինական բանակցային գործընթացը սառեցվել է, իսկ Թուրքիայում հզոր երկրաշարժի և մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆոնին Թայիփ Էրդողանը այլևս նախկինի պես միջնորդային ակտիվությունը չի դրսևորում։

Թեև պաշտոնապես չի հաղորդվում, սակայն, հավանական է, որ Լավրովի վերջին այցի ընթացքում քննարկվել է նաև Պուտինի հնարավոր մասնակցությունը «Ակկույու» ատոմակայանում ապրիլի վերջին կայանալիք միջոցառմանը։

Ի դեպ, մինչ Լավրովն Անկարայում բանակցում էր թուրք գործընկերների հետ, Մոսկվայում Պուտինը հանդիպեց Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ։ Կրեմլի խոսնակը հանդիպումից հետո ասել էր, թե քննարկվել է խոշոր նախագծերի իրականացումը, այդ թվում՝ «Ակկույու» ատոմակայանը, հավելելով, որ Ռուսաստանը պատշաճ կերպով կմասնակցի առաջին էներգաբլոկի շահագործմանը նվիրված արարողությանը։

Կան խոսակցություններ, որ ապրիլին վերջին Պուտինը կարող է այցելել Թուրքիա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օրեր առաջ հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ապրիլի 27-ին այցելել Թուրքիա՝ մասնակցելու երկրում «Ռոսատոմ»-ի կողմից կառուցված առաջին՝ «Ակկույու» ատոմակայանի բացմանը:

Եթե Պուտինը որոշի մեկնել Թուրքիա ապրիլի վերջին, դա կլինի նրա առաջին այցն արտերկիր Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշումից հետո, որը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրդեր է տվել` Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործություն կատարելու կասկածանքով։ Թուրքիան, սակայն, Հռոմի կանոնադրությունը չի ստորագրել և Պուտինին ձերբակալելու որևէ պարտավորություն չունի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2387 անգամ
Լրահոս
Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am