Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ԱՄՆ-ին մեղադրել է կողմնակալության մեջ և քննադատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների դեմ ԱՄՆ-ի դատախազության ներկայացրած մեղադրանքը:
Հայտարարության մեջ նշված է. «Այդ մեղադրանքն անարդար է և կողմնապահ: Մեղադրականը հրապարակելիս ԱՄՆ-ի դատաիրավական մարմինները հարցին քաղաքական մոտեցում են ցուցաբերել, և այս մեղադրանքը ԱՄՆ-ի որոշ քաղաքական շրջանակների՝ հարցին լարվածություն հաղորդելու ջանքերի արդյունքն է»:
Թուրքական կողմի դժգոհության մասին արդեն իրազեկված է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը:
Հիշեցնենք, մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին Թուրքիայի դեմ բողոքող քուրդ եւ հայ խաղաղ ցուցարարների վրա։ Ավելի ուշ հրապարակված տեսանյութում երեւում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, հրահանգում է իր թիկնապահներին հարձակվել ցուցարարների վրա, եւ հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։
Բախումների հետեւանքով 11 մարդ էր տուժել, այդ թվում՝ ոստիկան։ Նրանցից 9-ը հիվանդանոց էին տեղափոխվել։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը