«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մոտ 10 օր է՝ ստուգում է ԱՆ կազմում գտնվող քրեակատարողական վարչությունը:
Լավատեղյակները պնդում են, որ շատ մանրազնին են ստուգում, դեռ եզրակացություն չկա: Արդարադատության նախարարությունից հայտնեցին. «ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայությունը թե՛ քրեակատարողական վարչությունում, թե՛ քրեակատարողական հիմնարկներում մշտապես իրականացնում է ստուգումներ, ուսումնասիրություններ: Դրանք լինում են պլանային, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, քաղաքացիներից կամ շահագրգիռ այլ կազմակերպություններից ստացված գրությունների, դիմում-բողոքների հիման վրա իրականացվող ստուգումներ»:
Մինչ ԱՆ-ն խուսափում է հստակ ասել, թե ինչ են ստուգում, որն է առիթը, մեր աղբյուրը նշում է, որ արդյունքները կարող են ցավոտ լինել ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի համար»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը