Էջմիածնի քաղաքապետը համայնքապետարանի համար վառելիքի պատվեր է տվել իր ամուսնու գազալցակայանին (լուսանկար)

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը համայնքապետարանի համար սեղմված բնական գազի պատվեր է տվել իր ամուսնուն՝ Արամ Միրզոյանին պատկանող գազալցակայանին։

Պայմանագիրը կնքվել է 2023թ․-ին։ Գնումների մասին օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետն արգելում է փոխկապակցված անձանց եւ (կամ) միեւնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միեւնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միեւնույն գործընթացին։ Գազալցակայանը փաստացի գրանցված է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամ Միրզոյանի հոր՝ Աշոտ Միրզոյանի անունով։

Էջմիածնի քաղաքապետարանի կարիքների համար անցկացված գնման ընթացակարգը կազմակերպվել է մրցութային կարգով, որին մասնակցել է միայն քաղաքապետի ամուսնու հոր անունով գրանցված ԱՁ-ն։

MediaHub-ի տեղեկություններով, Գասպարյանի ամուսինը տղայական ձեւով համոզել է մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող այլ գազալցակայանների սեփականատերերին, որ չմասնակցեն ու այսպես ասած՝ «իր փայը թողնեն իրեն»։ Գործարքի վերաբերյալ տեղեկությունը ճշտելու եւ հավելյալ մանրամասներ ստանալու համար փորձեցինք կապվել Դիանա Գասպարյանի հետ։ Մեզ ասացին, որ նա Հայաստանում չէ եւ քաղաքապետի պարտականությունները կատարում է փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը։

-Ինչպե՞ս է եղել, որ հենց Դիանա Գասպարյանի ամուսինն է շահել մշցույթը։

-Ես որքան գիտեմ միայն մի մասնակից է եղել մրցույթին, միայն ինքը, ԱՁ անունը՝ Աշոտ Միրզոյան։ Մեկ մասնակից է եղել, մեր գնումների պլանը եղել է 300 դրամ, բայց ինքը մրցույթը հաղթել է 290 դրամով։

Ուշագրավն այն է, «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչության» 2023թ․-ի գնումների պլանում նշված է, որ համայնքապետարանի համար սեղմված բնական գազ ձեռք է բերվել 300 դրամով։

Կից ներկայացնում ենք փաստաթղթերը։

Մանրամասները՝ mediahub.am-ում։

 

 

 

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am