Ապրիլին Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կսկսվեն «Defender-23» խոշոր զորավարժություններ, որոնց կմասնակցի նաև Հայաստանը. Պենտագոն

Մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին, ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալը։

«Սրանք ամենամյա, գրեթե երկու ամիս տևողությամբ զորավարժություններ են, որոնք կենտրոնանում են ԱՄՆ-ում գտնվող ուժերի ռազմավարական տեղակայման, նախապես տեղակայված պաշարների օգտագործման և եվրոպական դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործունակության խնդիրների վրա», - ասել է Սաբրինա Սինգհը Պենտագոնի ճեպազրույցում:

Բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Հայաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա:

Զորավարժությունները, որոնք ծրագրվել էին դեռևս 2021-ին, ղեկավարելու է ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունը:

Պենտագոնը հայտարարել է, որ զորավարժությունները կոչված են ցույց տալու ամերիկյան բանակի կարողությունը՝ արագորեն տեղակայելու մարտունակ զորքերը և տեխնիկան, որպեսզի վստահեցնեն դաշնակիցներին, զսպեն նրանց, ովքեր սպառնում են Եվրոպայում խաղաղությանը, պաշտպանեն մայրցամաքը ագրեսիայից: Զորավարժությունները պետք է նաև ցույց տան եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու իրենց զինված ուժերի մասշտաբները, կարողությունները և փոխգործունակությունը:

«Զորավարժություններին կմասնակցի մոտ 9000 ամերիկացի և մոտ 17 000 օտարերկրացի զինծառայող՝ 26 դաշնակից և գործընկեր երկրից. զորավարժությունների մի մասը կանցկացվի եվրոպական 10 երկրում», - ասել է Սինգհը:

Բացի այդ, Defender-23 զորավարժությունների ընթացքում կօգտագործվի մոտ 13 000 միավոր տեխնիկա՝ վերցված նախապես ստեղծված պաշարներից։

Tert.am

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Արցախի պետական համալսարանը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլրդ դրամ Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել, կազմվել են պահպանական գոտիների նախագծեր Տավուշում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանն Աստանայում ՃՈ տեսուչը 2023 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է 6,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք Freedom House-ը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին «Ավելին կտեսնեք». Բլինքենը՝ Վրաստանում «գործակալների օրենքի» վերաբերյալ Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալների թիվը 3 տասնյակ է Ուկրաինան օգոստոսին դեֆոլտ կհայտարարի․The Economist «Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի փորձերը կտապալվեն». Յաշար Գյուլեր Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ Պուտինը վաղը կմեկնի Ղազախստան Առաջնությանը Հայաստանի մասնակցությունը սահմանափակվել է Պետրոս Ղազարյանի ներկայությամբ՝ որպես հանդիսատես, իսկ դրանից հետո սրճարաններից մեկում` որպես այցելու Գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման հետ Հայ Առաքելական Եկեղեցու թուլանալուց միշտ ուրախացել են հայ ժողովրդի թշնամիները... Մյուս իրականության մեջ էս դժոխքի ԱԺ նախագահն է՝ Իսպանիայից Ալիևը ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար ադրբեջանցիներ. Գարիկ Քեռյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am