Պարոն Մկրտչյան, քանի դեռ կառավարության ականջները բամբակով խցանված են, Դուք ո՛չ լսելու, ո՛չ էլ պատժելու եք հանցավորին

  • Հարգելի պարոն Մկրտչյան, քանի դեռ կառավարության ականջները բամբակով
    խցանված են, Դուք ո՛չ լսելու, ոչ էլ պատժելու եք հանցավորին
    «Ձեր ասածը քրեական հանցանք է, եթե ապացուցվում է՝ պետք է դատվի։ Եթե
    պաշտոնյան է նման հանցանք թույլ տալիս, ապա նա ևս պետք է քրեական
    պատասխանատվության ենթարկվի։ Լուծումը ես տեսնում եմ դպրոցների
    խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի արմատական
    փոփոխության մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ դրան հասնելու համար պետք է
    խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց
    դպրոցին։
    Հարգելի պարոն Մկրտչյան, քանի դեռ կառավարության ականջները բամբակով
    խցանված են, Դուք ո՛չ լսելու, ոչ էլ պատժելու եք հանցավորին: Հանցանքը պետք
    է որակավորվի համապատասխան մարմնի կողմից, իսկ Դուք լրագրողին կամ
    ծնողին կամ այդ մասին բարձրաձայնող ցանկացած մեկին առաջարկում եք
    հանցանքն ապացուցել շատ լավ իմանալով, որ այդ հանցանքի մասին
    բարձրաձայնողը դա չի կարող անել, այսինքն այս համատարած
    անպատժելիության պայմաններում հովանավորում եք կաշառակերին,
    օրինախախտին ու նրանց ձեռքերին ազատություն տալիս:
    Իսկ լուծումը ոչ թե Ձեր ասած կառավարման համակարգի արմատական
    փոփոխության մեջ է, այլ, ինչպես իրավացիորեն նշել եք. < պետք է
    խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց
    դպրոցին։>
    Միանշանակ համամիտ եմ Ձեր երկրորդ մտքի հետ ու հավելեմ՝ տնօրենը
    պե՛տք է արդար ընտրությամբ տեր կանգնի դպրոցին, իսկ դրան հասնելու
    համար պետք է վերադառնանք 2009թ. ընդունված <Հանրակրթության
    մասին> օրենքի սահմանած իրավական նորմին, այսինքն մրցույթում ընտրված
    տնօրենն աշխատանքային պայմանգիրը պետք է կնքի իրեն ընտրած
    կառավարման խորհրդի և ո՛չ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի հետ ու
    ՀՀ կառավարությունը պետք է վերադառնա խորհրդի ձևավորման նախկին
    կարգին, որտեղ անդամների թիվը պետք է լինի 7, դպրոցը ներկայացնող 2
    մանկավարժ, 2 ծնող, և ՏԻՄ-ը ներկայացնող 3 հոգի, նաև ամրագրվի, որ
    կառավարման խորհրդի նախագահն էլ անպայման դպրոցի ներկայացուցիչը
    լինի: Մրցույթի անցկացման կարգում էլ շատ քայլեր պետք է հստակեցվեն
    այնպես, որ հնարավորինս բացառեն խորհրդի վրա ճնշումներն ու
    ազդեցությունը, որոնց հեղինակը իշխանությունն է, ով ինքը չի ենթարկվում ոչ
    մի օրենքի ու կարգի և այսպես խեղաթյուրվում են դրանք:
    Ի՞նչ է ստացվում, իշխանության բոլոր մակարդակների ներկայացուցիչներդ
    հնարավոր բոլոր ձևերով խախտում եք օրենքի ու իրավական նորմերի
    պահանջներն ու մեղքը գցում եք ընդունված կարգերի վրա: Ի դեպ, կրթության
    բարեփոխումների առաջին վարկային ծրագիրը՝ դպրոցի կառավարման
    ապակենտրոնացման ու ինքնակառավարման և աշակերտ թվով
    ֆինանսավորման նպատակով, 1998 թ. Ձեր օրոք է սկսվել ու ՀՀ
    կառավարության կողմից հաստատվել 1999թ. հունիսի 1-ին և այն ժամանակ էլ
    այս համակարգին էիք հավատում:
    Քանի դեռ բոլոր մակարդակի իշխանությունների ներկայացուցիչները, ի դեմս
    նաև Ձեզ, չեն հարգելու օրենքի տառն ու իրենց շահերից ելնելով ամեն
    քայլափոխի, մեղմ ասած, շրջանցելով այն, իրենց ապօրինի հեռախոսային
    հրահանգներով շարունակելու են ազդել մրցույթների ընթացքի վրա, քանի դեռ
    դպրոցի կառավարման խորհուրդներում Ձեր հրամանով ԿԳՆ-ն ներկայացված
    կլինի գյուղապետի անձով, ինչպես Գեղարքունիքի մարզի Վաղաշենի դպրոցում
    և ԿԳ նախարարն անձամբ այդ նշանակումը կառավարման խորհրդի կարգի
    խախտում չի համարի, քանի դեռ լրատվամիջոցներում այս
    բովանդակությամբ հրապարակումններն աչքաթող կարվեն ԿԳՆ-ի կողմից,
    կարող եմ շատ երկար թվարկել այս բովանդակությամբ <քանի դեռ>-երեր,
    ապա դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի
    արմատական ոչ մի փոփոխություն, համոզված եմ, այս վիճակը չի շտկելու:
    Ինչո՞ւ եմ համոզված, որովհետև 1999-ին այս համակարգը ներդնելու համար
    15մլն$ ծախսվեց, տարիներով փորձարկման շրջան անցավ, դրսից և ներսից էլ
    տարբեր փորձագետներ աշխատեցին, 1995-ին ընդունած ՀՀ
    Սահմանադրությունը Հայաստանը ժողովրդավար պետություն էր հռչակել,
    երկիրն ուզում էր ամենուրեք ավելի ժողովրդավար կառավարում հաստատեր,
    բայց Ձեր հայտարարությամբ չստացվեց և ասում եք այստեղ արմատական
    փոփոխության կարիք կա: Այսօր էլ այն, ինչ ուզում եք անել առանց լուրջ
    գիտական ուսումնասիրության, հետազոտման, որը գումար կարժենա, Դուք էլ
    անձամբ չեք պատկերացնում, երբ ասում եք հետևյալ իրարամերժ միտքը. <
    Լուծումը ես տեսնում եմ դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման
    համակարգի արմատական փոփոխության մեջ ՝ հավելելով, որ դրան հասնելու
    համար պետք է խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք
    տեր լինեն իրենց դպրոցին։>
    Մի բան էլ ակնհայտ է, այն փոփոխության մեխանիզմը, որն առաջարկելու եք,
    հաստատ ժողովրդավարության հաշվին է լինելու, իսկ ժողովրդավարության
    հիմքը ազատ ու արդար ընտրություններն են, որի սկզբունքները Հայաստանում
    խախտվում են բոլոր տեսակի ընտրություններում, իսկ այս երևույթը մի
    նպատակ ունի՝ մեր քաղաքացիական հասարկությանը զրկել ազատ ընտրելու
    ու պատասխանատվություն ստանձնելու հաճույքից: Մի խոսքով իշխանությանը
    ձեռնտու է, երբ ծնողը իր երեխայի որակյալ կրթության իրավունքը ծախում է
    իրեն, բոլոր տեսակի ընտրություններում չի պայքարում իր ընտության
    բարձրագույն իրավունքի համար և մասնավորապես, լինելով դպրոցի
    կառավարման խորհրդի անդամ, ընտրում է մի տնօրեն, ով յուրացնում է ի՛ր
    երեխայի համար պետբյուջեով հատկացված գումարները:
    Այնպեսոր,շանգլուխըթաղվածէոչթեդպրոցներիխորհուրդներիև
    կառավարման համակարգի արմատական փոփոխության, այլ՝ իշխանության
    կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ: Ժամանակն է,
    որ ՀՀ նախագահից սկսած այս մասին խոստովանենք բոլորս ու գործենք ՀՀ
    Սահմանադրության սահմանած արժեքներով և ՀՀ օրենքների շրջանակում,
    Հայաստանի Հանրապետությունը պե՛տք է դառնա ժողովրդավար ու
    սոցիալական պետություն, որտեղ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ
    ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱԶԱՏ և ԱՐԴԱՐ:
    Անահիտ Բախշյան
    Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am