«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի աճուրդը, որը նշանակված էր երեկ, չի կայացել։ Գնման հայտ չի եղել։
Կառավարության որոշմամբ մեկնարկային գինը 13 մլրդ․ 223 մլն․ 400 հազար 652 դրամ է։ Դեռ անցած հոկտեմբերին էր շենքը դրվել աճուրդի, սակայն կրկին չէր կայացել՝ գնորդ չլինելու պատճառով։
Պետգույքի կառավարման վարչությունից մեզ հայտնեցին, որ 6-ամսյա ժամկետում կրկին կկազմակերպեն վաճառքի գործընթաց։ Ի դեպ, տեղեկություններ կային, որ շենքն ուզում է գնել տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, և այն պետք է ծառայի «Ռոստելեկոմին», որի տնօրենների խորհրդի նախագահն էր մինչ նախարար նշանակվելը, սակայն նախարարի խոսնակը հերքեց այդ լուրը։ Ի դեպ, աճուրդը չկայանալու դեպքում գնի իջեցում է կատարվում, մինչև որ գնորդ է հայտնվում»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը